Կախարդուհին (նկար, Ուոթերհաուս)

«Կախարդուհին»[1] (անգլ.՝ The Sorceress), բրիտանացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի կտավը՝ ստեղծված 1911-1915 թվականների միջակայքում[2][3]։ Նկարը դասական դիցաբանական Կիրկե կերպարի երրորդ պատկերումն է «Կիրկեն գավաթը մատուցում է Ոդիսևսին» (1891) և «Կիրկե» կտավներից հետո։ Գտնվում է մասնավոր հավաքածուում[2]։ Նկարի մյուս երեսին գրված է անունը, բացի այդ՝ ընձառյուծ և ճախարակ, որոնք ավելի են ընդգծում, որ դա հենց Կիրկեն է[3]։

Կախարդուհին
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1910
բարձրություն73,98 սանտիմետր
լայնություն109,22 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ
 The Sorceress by John William Waterhouse Վիքիպահեստում

Գոյություն ունի «Կախարդուհու» երկու տարբերակ, երկուսն էլ գտնվում են մասնավոր հավաքածուներում[4]։ 1911 թվականի էսքիզում նկարիչը պատկերել է մուգ վարսերով կնոջ, իսկ նկարի վերջնական տարբերակում Կիրկեն շիկակարմիր մազերով է[2]։

«Կախարդուհին» նկարի էսքիզ (1911, 61×51 սմ, մասնավոր հավաքածու)

Նկարագրություն խմբագրել

Կտավում նկարիչը Կիրկեին պատկերել է Էական կղզու իր տանը։ Ի տարբերություն նախորդ երկու նկարների, որոնք Կիրկեին ցույց էին տալիս որպես զորեղ կին, այս նկարը ցույց է տալիս Կիրկեի ոչ թե աստվածային, այլ մարդկային կողմը։ Կախարդուհին պատկերված է սեղանի մոտ նստած՝ ավելի շատ մտածկոտ և հանգիստ, քան վախեցնող։ Սեղանին դրված են հմայախոսքերի գիրք և կախարդական թուրմով շիշ, ինչն ընդգծում է նրա ինտելեկտուալությունը և աստվածային նենգությունը։ Սեղանի կողքին ընկած է գինու բաժակ, ինչը ևս կարող է ցույց տալ նրա մարդկային զգացմունքները և պատվասիրությունը։ Կիրկեն դժվար թե պատահականորեն գցեր որևէ առարկա։ Նա բացահայտորեն այն դիտավորյալ է գցել՝ այդ հանելուկը նկարում թողնելով անլուծելի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Волшебница. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 2,2 Hobson, Anthony. 1989. J. W. Waterhouse. Oxford: Phaidon Christie’s. pages 77, 89, 101—105. 0-7148-8066-3
  3. 3,0 3,1 «Circe (The Sorceress)». The Leicester Galleries. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  4. 4,0 4,1 «William Waterhouse's Love for Circe. The Sorceress». DailyArt Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել