Կախարդական պլանշետը (անգլ.՝ Zeke's Pad), անիմացիոն սերիալ, ստեղծվել է Bardel Entertainment, Flying Bark Productions և Leaping Lizard Productions ընկերությունների կողմից` Seven Network-ի և YTV-ի հետ համագործակցությամբ։ Սերիալը եթեր է հեռարձակվել YTV ալիքով Կանադայում և Nickelodeon ալիքով ԱՄՆ-ում, շաբաթ օրերին, երեկոյան ժամը 7-ին։

Կախարդական պլանշետը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ և մանկական հեռուստատեսային սերիալ
Երկիր Կանադա և  Ավստրալիա
Լեզուամերիկյան անգլերեն
ԸնկերությունFlying Bark Productions?, Bardel Entertainment?, Seven Network? և YTV?
Տևողություն22 րոպե
zekespad.com

Սերիալն առաջադրվել է AACTA կինոմրցանակի` 2010 թվականին նկարահանված լավագույն մանկական անիմացիոն ֆիլմ անվանակարգում[1]։ 2010 Elan Awards մրցանակաբաշխությանը ֆիլմն առաջադրվել է Լավագույն անիմացիոն հեռուստաֆիլմ և Լավագույն գեղարվեստական ղեկավար անվանակարգերի մրցանակներին[2]։

Սյուժեն պատմում է տասնչորս տարեկան սքեյթբորդիստ և նկարիչ Զիք անունով տղայի մասին, ով ունի կախարդական պլանշետ, որի միջոցով նա կարող է կենդանացնել այն ամենը, ինչ նկարված է դրա մեջ։

Սյուժե խմբագրել

Զիք Պալմերը վառ երևակայությամբ օժտված նկարիչ և սքեյթբորդիստ է, որն ապրում է իր տարօրինակ և մի քիչ հիմար ընտանիքում։ Նրա պլանշետը բազմաֆունկցիոնալ էլեկտրոնային հարմարանք է. այն միաժամանակ բջջային հեռախոս է, GPS նավարկիչ, MP3 նվագարկիչ և պլանշետ` նկարելու համար։ Զիքի պլանշետն ունի մի յուրահատկություն. այն ամենը, ինչ դրա մեջ նկարվում է, իրական է դառնում։ Լինելով ստեղծագործական էակ՝ Զիքն անընդհատ նկարում և կենդանացնում է իր ստեղծագործությունները։

Կերպարներ խմբագրել

Զիք (Էզիէիել) Պալմեր` տաղանդավոր և ստեղծագործական տասնչորսամյա նկարիչ և սքեյթբորդիստ է։ Նա համառ է, թեթևամիտ և մի փոքր տարօրինակ։ Նաև սիրում է ռիսկի դիմել։ Նա միշտ խանդավառորեն փորձում է իրականացնել իր գաղափարները, բայց հազվադեպ է մտածում հետևանքների մասին։ Հնչյունավորում է Մայքլ Ադամթուայթը։

Ջայ (Ջայդեն) Ֆրիթեր` Զիքի լավագույն ընկերը։ Նրա գիտելիքները համակարգչային տեխնոլոգիաների և տեխնոլոգիաների տիրապետման վերաբերյալ միշտ օգնում են Զիքն դուրս գալ տարբեր բարդ իրավիճակներից։ Նա նաև միակն է, որ գիտի պլանշետի կախարդական ուժի մասին։ Հնչյունավորում է Թիմ Հեմագուչին։

Ռեյչել Պալմեր` Զիքի նյարդայնացնող քույրն է, դրամատիզմի թագուհի, որ յուրաքանչյուր արտահայտությունը վերածում է հուզիչ մենախոսության՝ թատրոնի հանդեպ իր սիրո պատճառով։ Հնչյունավորում է Չայարա Զեննին։

Այք (Իսակ) Պալմեր` Զիքի տասնյոթամյա եղբայրն է, մարզիկ, տարված է մարզումներով։ Նա փորձում է հաճախակի դիետա պահել և տարօրինակ վարժություն կատարել, որպեսզի հասնի իր ֆիզիկական պատրաստվածության գագաթնակետին։ Հնչյունավորել է Թրևոր Դիվոլը։

Իդա Պալմեր` Զիքի մայրն է։ Հասցնում ամեն ինչի մեջ, լինի դա ընտանեկան փոխհրաձգության մեղավորին գտնելը, թե տանը մեծ մաքրություն անելը։ Ամեն ինչում կարգ ու կանոնը նրա համար գերակայություն է։ Հնչյունավորել է Տաբիտա Սեն-Ժերմենը։

Էլվին Պալմեր` Զիքի հայրն է։ Նա սիրում է երկու բան` երաժշտությունը և իր կնոջը` Իդաին։ Նա ամբողջ ժամանակը ծախսում է երաժշտություն գրելու վրա։ Մնացածը կախված է Աիդայից։ Հնչյունավորում է Թրևոր Դիվոլը։

Մաքսին Մարքս` գեղեցիկ, խելացի և մարզված աղջիկ է, Զիքի գաղտնի սերն է, չնայած նրանց տարբեր բնավորություններին։ «Հակադրությունները ձգում են իրար» հին ասացվածքը լավագույնս նկարագրում է Մաքսինին և Զիքին։ Հնչյունավորում է Տաբիտա Սեն-Ժերմենը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  2. McLean, Tom (2009 թ․ ապրիլի 28). «Zeke's Pad Top Toon at Elan Awards». Animation Magazine. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել