Կալմիկական տավար, մսատու ցեղ։ Բուծել են կալմիկները մոտ 350 տարի առաջ՝ Մոնղոլիայից բերված տավարի կատարելագործման միջոցով։

Կալմիկական ցեղի եզ (1896)

Ունի ամուր մարմնակազմվածք, իրանը միջին չափերի է, կրծքավանդակը՝ լայն և խոր, մնդավը՝ լայն, մեջքը՝ ուղիղ, ոտքերը՝ ամուր և չոր։ Գույնը կարմիր է (տարբեր երանգներով, երբեմն՝ սպիտակ բծերով), հազվադեպ՝ շիկագույն և գորշ խայտաճամուկ։ Ցուլերի կենդանի բաշը 600-800 կգ է, կովերինը՝ 420-450։

Կերի նկատմամբ պահանջկոտ չէ, հարմարված է Կովկասի արոտային պայմաններին։ Վաղահաս է. 1, 5 տարեկան ցլիկների կենդանի քաշը 450-550 կգ է, իսկ ամորձատվածներինը՝ 380-420 կգ։ Սպանդային ելքը՝ 57-60%։ Միսը բարձրորակ է։ Կովերի միջին կաթնատվությունը 650-1000 կգ է, կաթի յուղայնությունը՝ 4, 2-4, 4%։

Բուծվում է Ռուսաստանի Դաշնության Կալմիկիայի, Բուրյաթիայի, Ռոստովի և Աստրախանի շրջաններում, ինչպես նաև Ղազախստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 181