Այս հոդվածը աշխարհագրական հովիտի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)։

Կալիֆոռնիայի հովիտ ԱՄՆ-ի հարավ-արեմուտքում, Կալիֆոռնիա (նահանգ)ում։ Երկարությունը 800 Կմ է, լայնությունը՝ մինչև 80 Կմ։

Կալիֆոռնիայի հովտի վայրի ծաղիկները,Մարտ,2010 թ.
Կալիֆոռնիայի հովիտը

Տեկտոնական ճկվածք է։ Մակերևույթը հարթ է, բլրապատ՝ 20—160 մ բարձրությամբ։ Կլիման մերձարևադարձային է։ Զարգացած են պտղաբուծությունը, խաղողագործությունը, անասնապահությունը։ Կալիֆոռնիայի հովիտում են գտնվում Սաքրամենթո, Սթոքթոն, Ֆրեզնո քաղաքները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 177