Կալինինի փողոց (Արզամաս)

փողոց Արզամասում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինինի փողոց (այլ կիրառումներ)

Կալինինի փողոց  (ռուս.՝ Улица Калинина), փողոց Արզամասի կենտրոնում։ Սկսվում է Ստանցիոնայա փողոցից և հասնում մինչև Զավոդսկայա փողոց։

Կալինինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԱրզամաս
Երկարություն4,3 ± 0,1 կմ
Անվանվել էՄիխայիլ Կալինին
Փոստային ինդեքս607220 և 607226

Տրանսպորտ

խմբագրել

Փողոցով անցնում են երկու ավտոբուսային երթուղիներ[1]

  • № 4: Տաճարի հրապարակ - Արզամաս III - Տաճարի հրապարակ - 408 կմ
  • № 6: Մայիսի 9 - 408 կմ

Տեսարժանություն

խմբագրել
 
Խորհրդային իշխանության համար պայքարող զինվորների հուշարձանը այգու ֆոնի վրա
 
Արզամասի պոլիտեխնիկական ինստիտուտ
 
Շտապ բժշկական օգնության քաղաքային հիվանդանոց
 
«Օմեգա» առևտրի համալիր

Արզամասի դրամատիկական թատրոն

խմբագրել

Արզամասի մունիցիպալ դրամատիկ թատրոնը բացվել է 1943 թվականին։ Համարվում է քաղաքի ամենակարևոր լուսավորչական հաստատություններից մեկը։ Հասցե՝ Կիրովի փողոց 35։

Հուշահամալիր

խմբագրել

Խորհրդային իշխանության համար պայքարող զինվորների հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին, Գայդարի անվան այգու մուտքի մոտ։

Արզամասի պոլիտեխնիկական ինստիտուտ

խմբագրել

Արզամասի պոլիտեխնիկական ինստիտուտը գտնվում է Կիրովի և Կալինինի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մայիսի 1-ին հրապարակում (հասցե` Կալինինի փողոց 19)։

Մ. Ֆ. Վլադիմիրսկու անվան շտապ բժշկական օգնության քաղաքային հիվանդանոց

խմբագրել

Շտապ բժշկական օգնության քաղաքային հիվանդանոցը բացվել է 1957 թվականի հոկտեմբերի 25-ին։ Շտապ բուժօգնություն է տրամադրում Արզամաս քաղաքի բնակչությանը (105,8 հազար մարդ), Արզամաս շրջանին, Նիժնի Նովգորոդի շրջանի հարավային մասի բնակչությանը, ինչպես նաև Նիժնի Նովգորոդ-Սարանսկի, Նիժնի Նովգորոդ-Դիվևոյի ավտոճանապարհներին տուժածներին։ Հասցե՝ Կիրովի փողոց 58 (Կալինինի փողոցի անկյուն)[2]։

Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի

խմբագրել

Այգին գտնվում է Լենինի պողոտայի, Կալինինի, Ժուկովսկու և Պարկովայայի փողոցների միջև։ Այգին գտնվում է Արզամասի կենտրոնում։ 30 հեկտար տարածքում կա ասֆալտապատ ճանապարհներով կանաչ գոտի, լճակ, «Փոքրիկ երկիր» մանկական խաղահրապարակը, ատրակցիոներ, շախմատի ակումբ, հուշային գոտի և մի քանի հուշարձաններ։

«Դրոշ» մարզադաշտ

խմբագրել

«Դրոշ» մարզադաշտը Արզամաս ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտն է։

«Արզամասի հաց» ՓԲԸ

խմբագրել

Արզամասի քաղաքի հացի գործարան

«Օմեգա» առևտրի համալիր

խմբագրել

25 հազար քառակուսի մետր տարածք ունեցող երկհարկանի առևտրի համալիր։ «Լումեն-ֆիլմ» եռասրահ կինոթատրոնն ունի 350 տեղ հանդիսատեսի համար։ Շինարարության պատվիրատու՝ «Մեգա Գրուպ» ԲԲԸ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Арзамас автобусы
  2. «ГБУЗ НО «Городская больница скорой медицинской помощи им. М. Ф. Владимирского» - сохраняем традиции». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.

Աղբյուրներ

խմբագրել