Կալամին, (հայտնի է նաև որպես կալամինի լոսյոն), դեղորայք, որն օգտագործվում է մեղմ քորի բուժման նպատակով[1][2]։ Այն ներառում է արևային այրվածքները, միջատների խայթոցները, կաղնու, բաղեղի թույներից կամ այլ գործոններից առաջացած մեղմ մաշկային հիվանդությունները[3][4]։ Այն կարող է օգնել չեզոքացնել մաշկի գրգռումը[5]։ Այն կիրառվում է մաշկային ծածկույթներին որպես կրեմ կամ լոսյոն[1]։

Կալամին
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Որպես կողմնակի ազդեցություն կարող է դրսևորվել մաշկի գրգռումը[3]։ Այն համարվում է անվտանգ հղիության ընթացքում[3]։ Կալամինը ցինկի օքսիդի և 0,5% երկաթի օքսիդի () համադրություն է[6]։ Լոսյոնը արտադրվում է լրացուցիչ բաղադրիչներով, ինչպիսիք են ֆենոլը և կալցիումի հիդրօքսիդը[6][7]։

Կալամինի լոսյոնը օգտագործվել է դեռևս մ․թ․ա․ 1500 թվականին[8]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում՝ ամենաանվտանգ և ամենաարդյունավետ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[9]։ Կալամինը հասանելի է առանց դեղատոմսի որպես ընդհանուր դեղամիջոց[4]։ Զարգացող երկրներում մեծածախ վաճառքի արժեքը կազմում է 0,25-3,85 ԱՄ$ 100 մլ-անոց շշի համար[10]։ Մեծ Բրիտանիայում այն Առողջապահության Ազգային ծառայության համար արժե 0,44 ֆունտ[1]։

Բժշկական կիրառում

խմբագրել

Կալամինը կիրառվում է քորի բուժման համար[1]։ Այն ներառում է արևային այրվածքները, միջատների խայթոցները կամ այլ մաշկային մեղմ հիվանդություններ[4]։

Կողմնակի ազդեցություններ

խմբագրել

Հնարավոր կողմնակի ազդեցություններից ամենահաճախ հանդիպող մաշկի գրգռումն է։ Այլ ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են դեմքի, կոկորդի, լեզվի այտուցը, շնչառության դժվարացումը, կարմրությունը, ցանավորումը և քորը[11]։ Հղիության ժամանակ կալամինի կողմնակի ազդեցություններն ուսումնասիրող հետազոտություններ չեն կատարվել, սակայն երկար տարիներ հղիների կողմից այն կիրառվել է և որևէ լուրջ ազդեցություն չի նկարագրվել[12]։

ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչություն

խմբագրել

1992 թվականի մամլո հաղորդագրությունով ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչությունը հայտարարեց,որ չի ներկայացվել ոչ մի ապացույց,որ Կալամինը արդյունավետ է միջատների խայթոցից առաջացած մաշկի գրգռվածության բուժման համար,կամ առհասարակ խայթոցների[13]։ Չկան ապացույցներ նաև կաղնուց, բաղեղից առաջացած քորի բուժման վերաբերյալ։

2008 թվականի սեպտեմբերի 2-ի փաստաթղթում ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչությունը խորհուրդ տվեց կիրառել առանց դեղատոմսի որոշ արդիական ապրանքատեսակներ նախատեսված մաշկի խնամքի համար,ինչպիսին է Կալամինը։ Այն կլանում է թունավոր բույսերի կողմից առաջացած մաշկի խոնավությունը,ինչպիսիք են թունավոր բաղեղը,կաղնին։ Այս բույսերից առաջացած ցավի կամ քորի մեղմացման համար նույն փաստաթութը խորհուրդ է տալիս սառը ջրով թրջոցներ և արդիական կորտիկոստերոիդներ[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 801. ISBN 9780857111562.
  2. World Health Organization (2009). Stuart MC, Kouimtzi M, Hill SR (eds.). WHO Model Formulary 2008. World Health Organization. էջ 303. hdl:10665/44053. ISBN 9789241547659.
  3. 3,0 3,1 3,2 «Aqueous Calamine Cream BP - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. 2016 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 191. ISBN 9781284057560.
  5. «Calamine (topical) medical facts from Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  6. 6,0 6,1 Braun-Falco, Otto; Plewig, Gerd; Wolff, Helmut Heinrich; Burgdorf, Walter (2012). Dermatology (անգլերեն) (2 ed.). Springer Science & Business Media. էջ 1724. ISBN 9783642979316. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Ma, Joseph K. H.; Hadzija, Boka (2012). Basic Physical Pharmacy (անգլերեն). Jones & Bartlett Publishers. էջ 327. ISBN 9780763757342. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. Bendich, Adrianne; Deckelbaum, Richard J. (2016). Preventive Nutrition: The Comprehensive Guide for Health Professionals (անգլերեն) (5 ed.). Springer. էջ 608. ISBN 9783319224312. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  10. «Calamine». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Calamine topical Side Effects: Common, Severe, Long Term». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  12. «Calamine Lotion BP - Summary of Product Characteristics (SmPC) - (emc)». www.medicines.org.uk. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  13. «Banning 415 Ingredients from Seven Categories of NonPrescription Drugs». Press Release. FDA. P92-27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին.
  14. September 2, 2008 FDA Document Արխիվացված Հուլիս 16, 2010 Wayback Machine