Կաթսայադիրտ, կաթսայական ագրեգատի (շոգեգեներատորի) տաքացման մակերևույթների և ջերմափոխանակիչ այլ ապարատների խողովակների ներքին պատերի կարծր նստվածք, որն առաջանում է տարբեր աղեր պարունակող ջրի տաքացման կամ եռման հետևանքով։

Կաթսայադիրտի առկայությունը խիստ վատացնում է ջերմափոխանակման պրոցեսը և կարող է շոգեկաթսայի գոլորշածին և ջերմատաքացուցչային մակերևույթներում առաջացնել մետաղի գերտաքացում։

Ըստ քիմիական բաղադրության՝ կաթսայադիրտը բաժանվում է երեք հիմնական խմբի՝ հողալկալիական (կարբոնատային, սուլֆատային, սիլիկատային, ֆոսֆատային), երկաթային (երկաթօքսիդային, երկաթֆոսֆատային և երկաթսիլիկատային) և պղնձային (մետաղական պղինձ և դրա օքսիդները)։

Կաթսայադիրտի առաջացումը կարելի է կանխել ջուրը նախապես քիմիական մշակման ենթարկելով։ Կաթսայադիրտը հեռացնում են մեխանիկական կամ քիմիական միջոցներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 168