Կաթնուկ (հիվանդություն)
Կաթնուկ, լորձաթաղանթի (հիմնականում բերանի խոռոչի) հիվանդություն։
Կաթնուկ |
---|
Առաջանում է խմորասնկերի տիպի սնկերով (լատին․՝ Oidium albicans) ախտահարվելիս, որոնք բնականոն պայմաններում գտնվում են բերանի խոռոչի, աղիքների և այլ լորձաթաղանթներում։ Առավելապես կրծքի երեխաների հիվանդություն է, մեծահասակներն ախտահարվում են երկարատև, հյուծող հիվանդությունների (դիզենտերիա, տիֆ և այլն) դեպքում։
Արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի կաթնասպիտակավուն փառով, որի չափերն աստիճանաբար մեծանում են և տեսքով հիշեցնում կաթնամթերքի մնացորդ (այստեղից էլ՝ անվանումը)։ Բուժումը, ողողում հիմքային լուծույթներով, յոդի, մեթիլեն կապույտի լուծույթի քսում, վիտամինաբուժում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 161)։ |