Կաթնանվազություն (անասնաբուծություն)

Կաթնանվազություներ, հիպոգալակտիա (<հուն. hypo – ենթա, ցածր, նվազ և gala, սեռ. հոլ.՝ galaktos – կաթ), կաթնասակավություն, կաթի արտազատման նվազումը լակտացիայի շրջանում՝ կաթնագեղձի ֆունկցիայի թուլացման հետևանքով։ Ֆիզիոլոգիական կաթնանվազություն նկատվում է կթվող կենդանիների հղիության վերջում, կերակրողներինը՝ կաթնակեր մատղաշին կաթից կտրելուց հետո, նաև ծեր կենդանիների մոտ։

Առաջացման պատճառներ Ախտաբանական կաթնանվազության առավել տարածված պատճառներից են ոչ հմուտ, ոչ լրիվ և անկանոն կիթը։ Կենդանիներին ոչ լիարժեք կերակրելիս առաջանում է կերային կաթնանվազության, իսկ ծնից հետո լակտացիան երկարաձգելիս՝ շահագործումային կենդանական կաթնանվազության։ Կաթնանվազյան դեպքում ոչ միայն նվազում է կաթի քանակը, այլև երբեմն վատանում է նաև նրա որակը։ Եթե կաթնանվազումներ առաջանում է կրծի ապաճման, կազմափոխության հետևանքով, կենդանու կաթնավությունը չի վերականգնվում։ Մնացած դեպքերում այն կարող է վերականգնվել հաջորդ լակտացիայի շրջանում։ Կաթնատվությունը բարձրացնելու համար կիրառում են կաթնագեղձերի մերսում, ենթամաշկային ներարկումներ (խիժ, օքսիտոցին և այլ պատրաստուկներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։