Կաթնային պատերազմ (կաթնային հակամարտություն), Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը 2009 թվականի հունիսի 8-ին՝ կապված կաթնամթերքի արտահանմամբ։

Հակամարտության պատճառներ խմբագրել

Համարվում է, որ հակամարտությունը կապված էր Ռուսաստան ներկրվող բելառուսական կաթնամթերքին նոր պահանջների առաջքաշմամբ։ 2008 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի տարածքում ուժի մեջ մտավ 12.06.2008 թվականի Դաշնային օրենքը «Կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը»[1], որի համաձայն, կաթը գյուղատնտեսական կենդանիների կաթնագեղձերի բնականոն ֆիզիոլոգիական սեկրեցիայի արդյունք է՝ առանց որևէ լրացումների այդ ապրանքին կամ դրանից որևէ նյութերի հեռացման, իսկ, օրինակ, կաթնային արտադրանքը, որը արտադրված է համակցված կամ խտացրած կաթից կամ չոր անարատ կաթից կամ չոր յուղազրկված կաթից և ջրից, համարվում է կաթնային ըմպելիք[2]։ Ընդ որում, որոշ բելառուսական արտադրողներ հայտարարեցին իրենց արտադրանքի՝ նոր պահանջներին համապատասխանելու մասին[3]։

Վ.Պուտինը Տարածաշրջանային զարգացման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստում հունիսի 19-ին նշեց, որ Բելառուսում մեծ է գյուղատնտեսական արտադրանքի բյուջետային սուբսիդավորման մակարդակը (կաթ՝ 24 %, մինչ Ռուսաստանում՝ մոտ 3 %)[4]։

Հակամարտության այլընտրանքային տարբերակներ խմբագրել

  • Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հակամարտությունը հրահրվել էր ռուսական կողմից՝ փորձելով վերահսկողություն սահմանել բելառուսական կաթնամթերքի արդյունաբերությունում[5]։
  • Ըստ ռուսական Newsweek ամսագրի՝ հակամարտությունը կապված է այն բանի հետ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն խախտել է խոստումը (որոնք, իբր, եղել են փաստաթղթավորված). Ռուսաստանի տրամադրած 2 միլիարդ դոլար վարկի դիմաց վաճառքի են հանվել 12 բելառուսական կաթնամթերքի գործարաններից, որոնց ձեռքբերմամբ հետաքրքրված են եղել ռուս գործարարները[6]։

Հակամարտության ընթացք խմբագրել

  • 2009 թվականի հունիսի 6 - Ռուսաստանի Գլխավոր համաճարակաբան Օնիշչենկոն արգելք դրեց բելառուսական կաթի ներմուծման վրա,
  • 2009 թվականի հունիսի 13 - Լուկաշենկոն սպառնաց մաքսատները վերադարձնել ռուս-բելառուսական սահմանին[7],
  • 2009 թվականի հունիսի 14 - բելառուսական պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ հերթական նստաշրջանին՝ ռազմա-քաղաքական անվտանգության հարցերը կապելով տնտեսական անվտանգության հետ,
  • 2009 թվականի հունիսի 17 - հայտարարվեց կողմերի վերջնական համաձայնության մասին՝ բելառուսական կաթնամթերքի ներմուծման շուրջ[8]։

Իրադարձությունները հակամարտության ավարտից հետո խմբագրել

  • 2009 թվականի հուլիսի 2 - Օնիշչենկոն բելառուս կաթնարտադրողներին մեղադրեց կաթնամթերքը փորձաքննության չներկայացնելով համաձայնությունների խախտման մեջ և հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը գնահատվում է ռուսական կողմի կողմից «որպես Բելառուսի կողմից ձեռք բերված համաձայնությունների նպատակուղղված տապալում»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Текст Федерального закона № 88-ФЗ
  2. «Подготовка к вступлению в силу Федерального закона «Технический регламент на молоко и молочную продукцию»». Роспотребнадзор. 10 декабря 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Белорусские молокоперерабатывающие предприятия заявляют о соответствии их продукции требованиям российского техрегламента на молоко» (ռուսերեն). Интерфакс-Запад. 13 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «В. В. Путин провёл заседание Правительственной комиссии по вопросам регионального развития». Официальный сайт Председателя Правительства РФ. 19 июня 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Александр Класковский (8 июня 2009). «Российская пуля ушла в белорусское молоко» (ռուսերեն). Naviny.by. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. Надежда Иваницкая, Максим Швейц Братская немощь // Русский Newsweek. — 22 июня 2009. — № 26 (247).
  7. «Минск решил вернуть таможню на границу с Россией». Lenta.ru. 13 июня 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. «Россия и Белоруссия завершили «молочную войну»». «Молочная война» с Белоруссией. Lenta.ru. 17 июня 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. «Онищенко обвинил Белоруссию в срыве договоренностей по молоку». «Молочная война» с Белоруссией. Lenta.ru. 2 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել