«Կադոտա», Դոտատո, Բալակոտ, թզենու ամերիկյան սորտ։ Մշակվում է ՀՀ Սյունիքի մարզում և հյուսիս-արևելյան գյուղատնտեսական գոտիներում։

Նկարագրություն

խմբագրել

Ծառը միջին աճելության է, լայնատարած-ձվաձև, թեթևակի ձգված խիտ պսակով։ Պտղաբերում է տնկման 3-րդ տարում։ Առաջին բերքի պտուղները՝ խոշոր (60-80 գրամ և ավելի), երկրորդ բերքինը՝ միջին և միջին մեծ (30–50 գ), տանձաձև կամ ձվաձև, թեթևակի թեքված վզիկով, կլորավուն գագաթով, լայն կողավոր։ Աչքը կիսաբաց է, միջին մեծության։ Մաշկը՝ դեղնականաչ, կողերի ուղղությամբ՝ պարզ արտահայտված կանաչ շերտերով, փայլուն, միջին հաստության, ամուր, ճկուն, հիմքի մոտ՝ թույլ մոմափառով։ Պտղամիսը՝ բաց վարդագույն, նուրբ, հյութալի, հատիկավոր, թույլ բուրմունքով։ Առաջին բերքի հասունացումը՝ հուլիսին, երկրորդինը՝ օգոստի կեսից հոկտեմբերի կեսը։ Բերքատվությունը՝ 20–22 տ/ հա։ Պտղաբերում է առանց փշոտման, բայց փոշոտումից առաջացած պտուղներն ավելի խոշոր են և ավելի որակյալ։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (պահածոյացում, չիր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։