Ծրագրավորողի օր (ռուս.՝ День программиста), միջազգային օր, որը ճանաչված է բազմաթիվ տեխնոլոգիական և ծրագրավորման ընկերությունների կողմից։ Ամենամյա տոնը նշվում է տարվա 256-րդ օրը (հաշվարկման տասնվեցական համակարգում 100-րդ, կամ 28-րդ)։ Սովորական տարիներին համընկնում է սեպտեմբերի 13-ի, իսկ նահանջ տարիների՝ սեպտեմբերի 12-ի հետ։ Այն պաշտոնապես ճանաչված է Ռուսաստանում[1][2]։

Ծրագրավորողի օր
ռուս.՝ День программиста

Տեսակմիջոցառում, օր և տոն
Ամսաթիվ
13.09.2022
13.09.2023
12.09.2024
13.09.2025
13.09.2026
Տոնվում էպաշտոնապես Ռուսաստանում

256 թիվը (28) ընտրվել է, քանի որ այն մեկ ութ-բիթ բայթով ներկայացվող տարբեր արժեքների քանակն է և հայտնի է ծրագրավորողների շրջանում[3]։ 256-ը նաև երկուսի ամենաբարձր աստիճանն է, որը չի 365-ը՝ տարվա օրերի քանակը։

Պաշտոնական ճանաչում

խմբագրել

Տոնի գաղափարը առաջարկել են «Parallel Technologies» ծրագրային ապահովման ընկերության աշխատակիցներ Վալենտին Բալտը և Միքաել Չերվիակովը։ Դեռևս 2002 թվականին նրանք կազմակերպել են ստորագրահավաք՝ Ռուսաստանի կառավարությունից օրը պաշտոնապես որպես ծրագրավորողի օր ճանաչելու խնդրանքով[4]։

2009 թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի զանգվածային հաղորդակցության և կապի նախարարությունը հանդես է եկել նոր մասնագիտական տոնի՝ ծրագրավորողի օրվա, նախագծով[5][6]։

2009 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիրը[2][7]։

Չինաստանում

խմբագրել

Չինաստանում ծրագրավորողի օրը նշվում է հոկտեմբերի 24-ին[8][9]։ Այդ օրը ընտրվել է, քանի որ այն հնարավոր է գրել նաև 1024 տեսքով, ինչը հավասար է  -ի։ Այն նաև չի փոխվում նահանջ տարիներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Decree #1034
  2. 2,0 2,1 «Dmitry Medvedev issued an executive order establishing a new professional holiday, the Day of the Programmer». Kremlin.ru. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին. «Day of the Programmer will be celebrated on the 256th day of each year, that is on September 13 or 12 depending on whether the year is a leap year.»
  3. «Президент России подписал указ об утверждении Дня программиста». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. ««Праздник 256-го дня»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  5. ««У программистов может появиться свой официальный праздник»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Ъ-Новости - Российские программисты получат профессиональный праздник». Kommersant.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Президент России подписал указ об утверждении Дня программиста». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «中国程序员节,10月24日,你同意吗?». Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  9. «中國將10月24日 暫定為 程式設計師節(非官方認定) Tsung's Blog». blog.longwin.com.tw (Chinese (Taiwan)). Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.

Աղբյուրներ

խմբագրել