Ծխելը թողնելու հեշտ միջոց

Ծխելու թողնելու հեշտ միջոց (անգլ.՝ The Easy Way to Stop Smoking), ինքնաօժանդակման գիրք, որի հեղինակը բրիտանացի Ալլեն Կարրն է։ Գիրքը նպատակ ունի օգնել մարդկանց թողնել ծխելը` առաջարկելով մի շարք տարբեր մեթոդներ։ Առաջին անգամ տպագրվել է 1985 թվականին։ Չնայած ներկայացվել է տարբեր հայտնի մարդկանց կողմից, բայց Կարրի մեթոդն ունեցել է սահմանափակ փորձառական ուսումնասիրություն[1]։

Ծխելը թողնելու հեշտ միջոց
The Easy Way to Stop Smoking
ՀեղինակԱլլեն Կարր
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրէսսե
Թեմածխում
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ1985
ԳՄՍՀ0-615-48215-5
OCLC746833706
Կայքallencarr.com

ՆախապատմությունԽմբագրել

30 տարի մոլի ծխող լինելուց հետո Կարրը թողել է ծխելը 1983 թվականին, 48 տարեկան հասակում։ Նա հետագայում թողել է հաշվապահի իր աշխատանքն ու նույն տարում բացել «հեշտ միջոցի» առաջին կլինիկան` կախվածություն ունեցող այլ մարդկանց օգնելու համար։ Կարրը ծխելը թողնելու և ավելորդ քաշից ազատվելու վերաբերյալ մի քանի գիրք է գրել, որոնցից մի քանիսը բեսթսելլեր են դարձել[2]։

Կարրը գրում է, որ ծխելու կախվածությունը հոգեբանական է և սա ծխախոտից կախվածության ամենաակնառու գործոնն է։ Գիրքը բաժանված է 44 գլուխների, որոնց նպատակն է գրքի ընթերցումն ավարտելուց հետո ընթերցողին օգնել կայացնել ծխելը թողնելու որոշումը[3]։

ԱրձագանքներԽմբագրել

2015 թվականի տվյալներով Ալլեն Կարրի առաջարկած մեթոդի վերաբերյալ որևէ վերահսկված ուսումնասիրություն չի եղել[4]։

Թոքաբան և ծխախոտից կախվածության փորձագետ Բերտրանդ Դոթզենբերգը համարում է, որ Ալլեն Կարրի մեթոդն ավելի շատ գործ ունի կախարդանքի, քան թե` վկայակոչված մեթոդների հետ։ Ըստ Դոթզենբերգի` եթե վարժվելու մեթոդներն ընդունելի են, ապա Կարրի գիրքը բաց է թողնում նիկոտինի ֆիզիկական կախվածությունն ու հակադրվում է փոխարինող բուժմանը։ Նա եզրակացնում է, որ բժիշկները պետք է դեմ լինեն Ալլեն Կարրի ծխելը թողնելու հեշտ մեթոդին։ Քննադատները նշել են, որ Բերտրանդ Դոթզենբերգն հետաքրքրված է կախվածության ամենօրյա ուսումնասիրմամբ, այլ ոչ թե կախվածության հնարավոր հաղթահարմամբ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Clancy Luke, Li Shasha, Keogan Sheila (2018-10-25)։ «Allen Carr’s Easyway to Stop Smoking - A randomised clinical trial»։ Tobacco Control (անգլերեն): tobaccocontrol–2018–054243։ ISSN 0964-4563։ PMID 30361322 ։ doi:10.1136/tobaccocontrol-2018-054243 
  2. Rick Paulas (հոկտեմբերի 17, 2012)։ «OUTSIDE ONLINE WEDNESDAY, OCTOBER 17, 2012 QUITTING SMOKING IS EASY WHEN IT'S EASY»։ Outside։ Վերցված է սեպտեմբերի 20, 2013 
  3. «How to stop smoking and still enjoy life»։ Վերցված է սեպտեմբերի 20, 2013 
  4. NICE (մայիսի 15, 2015)։ «Evidence summary of non NHS-treatments»։ Վերցված է հունիսի 25, 2017 
  5. Bertrand Dautzenberg, Le tabagisme: de la Clinique au traitement, Med’Com, 2010, p. 113.

Արտաքին հղումներԽմբագրել