HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակ (այլ կիրառումներ)

Ծիծեռնակ, («Երգ պանդուխտ պատանեկի»), երգ, որը հորինել է Գ. Դոդոխյանը Դորպատում 1854 թվականին։ Երգն արագ ու լայնորեն ժողովրդականացել է։

Եղանակն առաջին անգամ տպագրվել է Ռաֆայել Պատկանյանի Ազգային երգարան հայոցում (1856)։ Գ. Դոդոխյանի տվյալներով (Քնար հայկական, 1868)՝ ծագում է բաշկիրական ժողովրդական երգից։ Բազմիցս մշակվել է երգչախմբի (Կարա-Մուրզա, Գ. Էռնեսաքս և ուրիշներ), ձայնի և դաշնամուրի (Կոմիտաս, Ա. Դոլուխանյան և ուրիշներ), նաև սիմֆոնիկ նվագախմբի (Մ. Իպոլիտով-Իվանով, Հայկական ռապսոդիա, 1895) համար։

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ծիծեռնակ (երգ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 125 CC BY-SA icon 80x15.png