Ծերուն (անձնանուն)
արական անձնանուն
Ծերուն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ծերունի բառից՝ ակնարկելով Սիմեոն Ծերունուն։ Հիշատակվել է 13-րդ դարից սկսված[1]։
Ծերուն Ծերուն | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | ծերունի |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Ծերուն» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Ծերուն կրոնավոր, Մաշկևոր վանքի միաբան, ով 1269 թվականին Գրիգոր կրոնավորին գրել տվեց մի Ավետարան[2]։
- Ծերուն քահանա, գրիչ, ով Սուրբ Մարի քաղաքում 1296 թվականին ընդօրինակեց Ավետարանը Հովհաննես քահանայի համար[3]։
- Ծերուն, ով 1308 թվականին ծաղկեց մի Ավետարան[4]։
- Ծերուն, որդի Հովհան քահանայի և եղբայր Ստեփանոս քահանայի, որ իր որդի Մխիթար սարկավագին սկսեց ընդօրինակել տալ Ավետարանը։ Մխիթարի մահից հետո նույնը շարունակեց և վերջացրեց Սարգիս քահանան 1326 թվականին[5]։
- Ծերուն քահանա, հայր Խաչատուր սարկավագի, ով կազմեց այն Ավետարանը, որ ընդօրինակել էր Սարգիս քահանան Սիս քաղաքում 1336 թվականին[6]։
- Ծերուն վարդապետ, միաբան Հերմոնի վանքից, ում մոտ էր գտնվում Կյուրղի Պարապմանց գիրքը, որ ընդօրինակեց Հովհաննես վարդապետը 1394 թվականին[7]։
- Ծերուն քահանա, գրիչ, ով 1401 թվականին Ոստան քաղաքում ընդօրինակել է մի Ճառընտիր[8]։
- Ծերուն քահանա, ով 1420 թվականին Ստեփաննոս քահանային գրել տվեց մի Ավետարան[9]։
- Ծերուն, որդի պարոն Դեմուրի, ով 1428 թվականին Արծկեի տանուտերն էր[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 570-571 — 682 էջ։
- ↑ Ձեռագիր Վենետիկ, Ա․ 495
- ↑ Ձեռագիր Վասպուրական 122
- ↑ Ձեռագիր Դադեան, Բ․ 36ա և 46բ
- ↑ Rapport Belgique 85
- ↑ Ձեռագիր Վասպուրական 185
- ↑ Bodleian 160
- ↑ Նօտարք 13
- ↑ Նօտարք 62-63
- ↑ Տաշեան Ցուց․ 583