Ծամ (անձնանուն)

իգական անձնանուն

Ծամ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն ծամ՝ «մազ» բառից։ Ծամեր կամ Ծամոսկի անվան կրճատ տարբերակն է։ Մեկ անգամ հիշատակվել է 15-րդ դարում։ Անվան փաղաքշական ձևն է Ծամիկ[1]։

Ծամ
Ծամ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԾամիկ
Կապված հոդվածներ«Ծամ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ծամ, դուստր Էրկիլի և քույր Զաքարիա աբեղայի, ով Երզնկայում Հակոբ քահանայից գնեց Շարակնոցը 1487 թվականին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 567 — 682 էջ։
  2. Ձեռագիր Հալեպի, Ա․ 27 բ