Ծալկայի շրջանային մամուլ

Ծալկայի շրջանային մամուլ, Վրաստանի Ծալկայի շրջանում հրատարակող մամուլը։

Պատմություն խմբագրել

Ծալկայում տպարան հիմադրվել է 1935 թվականին, որտեղ 1936 թվականից տպագրվել է «Լենինսկի պուտ-Լենինյան ուղի» (ռուսերեն և հայերեն) շրջանային թերթը. հայերեն էջը լույս է տեսել մինչև 1946 թվականը և 1966-1991 թվականներին։

1962 թվականին Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջանների միավորմամբ միացել են նաև շրջանային թերթերը. 1962-1965 թվականներին տպագրվել է «Լենինսկի պուտ» վերտառությամբ՝ որպես միջշրջանային թերթ (եղել է վրացերեն «Լենինուրի գզա» թերթի թարգմանված տարբերակը)։

1991 թվականին վերանվանվել է «Ժամանակի շունչ» և անկանոն պարբերականությամբ տպագրվել մինչև 2000 թվականը։

Պարբերականը լուսաբանել է շրջանի տնտեսական, հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքը, անդրադարձել է դպրոցական ու մարզական և այլ հարցերի։

Հայերեն էջի խմբագիրներ են եղել Հրանտ Աբրահամյանը, Հրաչիկ Մելտոնյանը, Վարդան Ղարագյոզ­յանը և ուրիշներ։

Գրականություն խմբագրել

  • Մաղալան Վ., Հայ տեղական մամուլը և գրատպությունը Վրաստանում (1885–1990 թթ.), Ե., 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։