Խումար
իգական անձնանուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խումար (այլ կիրառումներ)
Խումար, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն գավառական խումար՝ «գինարբ աչքերով» բառից, որը փոխառություն է արաբերեն xumār՝ հարբած բառից։ Որպես անձնանուն սկսվել է գործածվել 15-րդ դարից[1]։
Խումար Խումար | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | գինարբ աչքերով |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Խումար» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Խումար, դուստր Ղարիպշայի, ով Արծկեում 1486 թվականին Նիկողայոս եպիսկոպոսին գրել տվեց մի Ավետարան[2]։
- Խումար, դուստր Հակոբի՝ տանուտեր Արապշայի եղբոր, ով Աղբակի Էրնկանի գյուղում Մարգարա գրչին 1490 թվականին գրել տվեց մի Ավետարան[3]։
- Ավելի ուշ հիշատակվել է 1587[4], 1590[5], 1593[6] թվականներին, 16-րդ դարում[7], որպես արական անձնանուն՝ 1602 թվականին[8], 1610[9], 1615[10], 1640[11], 1656[12], 1731[13], Խոմար ձևով՝ 1785-1786[14] թվականներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 560-561 — 682 էջ։
- ↑ Ձեռագիր Վասպուրական 501
- ↑ Ձեռագիր Վասպուրական 511
- ↑ Ձեռագիր Սեբաստիա =ՀԱ 1925, 259
- ↑ Ձեռագիր Վասպուրական 716
- ↑ Ձեռագիր Հալեպի Ա․ 194
- ↑ Ձեռագիր Սանաս․ 7 բ
- ↑ Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1924, 331
- ↑ Ձեռագիր Դադեան Ա․ 9բ
- ↑ Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1927, 41
- ↑ Ձեռագիր Հալեպի, Ա․ 75
- ↑ Երեմ․ չէլ․ օրագր․ 173
- ↑ Ձեռագիր Վասպուրական 1022
- ↑ անդ 262-264