Ռուս-վիետնամական հարաբերություններ

Ռուս-վիետնամական հարաբերություններ (ռուս.՝ Российско-вьетнамские отношения, վիետ․՝ Các mối quan hệ Nga-Việt), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև։

Ռուս-վիետնամական հարաբերություններ
Ռուսաստան և Վիետնամ

Ռուսաստան

Վիետնամ

Պատմություն

խմբագրել

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1950 թվականին։ Վիետնամում պատերազմի դադարեցման և ժնևի համաձայնագրերի (1954) կնքման գործում նշանակալի դեր ունցեվ ԽՍՀՄ[փա՞ստ]։ ԽՍՀՄ-ը և սոցիալիստական ճամբարի մյուս երկրները զգալի անհատույց օգնություն ցույց տվեցին ՎԴՀ-ին։ Ստորագրվել էին համաձայնագրեր ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում ՎԴՀ-ի քաղաքացիների ուսուցման (1955), մշակութային համագործակցության (1957) վերաբերյալ, առևտրի և ծովագնացության պայմանագիր (1958), գիտատեխնիկական համագործակցության (1959), ՎԴՀ-ի 1961-1965 թվականների ժողովրդատնտեսական պլանների իրագործմանը տնտեսական և տեխնիկական օգնություն ցույց տալու (1960) համաձայնագրեր ու արձանագրություններ։ 1965 թվականի կոմյունիկեում կողմերը համաձայնեցրին ՎԴՀ-ի ինքնավարությունը պաշտպանելու միջոցները, Խորհրդային Միությունը պարտավորվում էր անհատույց տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել ՎԴՀ-ին (1968), որը շարունակվեց 1970-ական թվականներին։ 1975 թվականի դեկլարացիան նախատեսում էր երկու եղբայրական կուսակցությունների և ժողովուրդների բազմակողմանի կապերի զարգացման հիմնական ուղղությունները։ 1970-ական թվականների 2-րդ կեսին և 1980-ական թվականների սկզբին կնքվեցին բարեկամության ու համագործակցության պայմանագիր, մի ամբողջ շարք տնտեսական և տեխնիկական (1978 և 1979), 1981-1985 թվականների տնտեսական, տեխնիկական, մշակութային և գիտական համագործակցության ծրագրեր (1981 և 1983

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 11