Խորհրդային Միության հերոս և Փառքի շքանշանի ասպետ տագիլցիների հուշարձան
Խորհրդային Միության հերոս և Փառքի շքանշանի ասպետ տագիլցիների հուշարձան (ռուս.՝ Памятник тагильчанам Героям Советского Союза и кавалерам Ордена Славы), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում։ Տեղադրվել է Հաղթանակի փողոցում, քաղաքի Տագիլստրոևսկի շրջանում, Կարմիր քար ժայռի վրա։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 57°55′33″ հս․ լ. 59°58′22″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Նիժնի Տագիլ |
Կառուցվել է | 2010 |
Շինության ձևը | Կոթող |
Կառուցել է | Ալեքսանդր Իվանով Ա. Պ. Բարախվոստով Պ. Ա. Բունկով |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Առաջին անգամ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիր ստեղծելու գաղափարը հնչել է 2005 թվականի մայիսին, երբ Նիժնի Տագիլի ղեկավար Նիկոլայ Դիդենկոն հրապարակեց համապատասխան որոշում։
Հաղթանակի փողոցում Հերոսների ծառուղի և տագիլցիների հուշարձան հիմնադրելու որոշումն ընդունվել է 2009 թվականին։ Քաղաքային բյուջեում եղած ճգնաժամի պատճառով հուշարձանի կառուցման գումարը չբավականացրեց, և միջոցները սկսեց հավաքագրել քաղաքային խորհուրդը տագիլցիների նվիրատվությունների հաշվին, այդ թվում՝ բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարը։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Իվանովիչ Իվանովը և նրա օգնականներ Ա. Պ. Բարախվոստովը և Պ. Ա. Բունկովը։
Աշխատանքներն ավարտվել են 2 ամսվա ընթացքում։ Հուշարձանը բացվել է 2010 թվականի մայիսի 7-ին։ Ամեն տարի հուշակոթողի մոտ Հաղթանակի օրն անցկացվում է հանդիսավոր հանրահավաք։
ՆկարագրությունԽմբագրել
Գրանիտե ստելայի վրա տեղադրված է երկաթե սկահ, որը պատրաստված է ջահի տեսքով։ Սկահի պատերին պատկերված են տանկեր և հաղթողների դափնե ճյուղեր։ Որպես սկահի նյութ է ծառայել պատերազմի տարիներից պահպանված մարտական տեխնիկայի մետաղը։ Ստելայի դիմերեսին տեղադրված են Խորհրդային Միության հերոսի մեդալի պատկերը և մարմարե տախտակ, որի վրա ոսկեգույն տառերով գրված են Խորհրդային Միության 27 հերոսների և Փառքի շքանշանի 8 ասպետների անունները. դրանք այն տագիլցներն են, որոնք աչքի են ընկել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Հուշարձանի շուրջ տարածքը բարեկարգված է և սալիկապատված։
ԱղբյուրներԽմբագրել
- «Памятник тагильчанам героям Советского Союза и кавалерам Ордена Славы»։ EkatGid։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-24
- «Слава Героям!»։ История Нижнего Тагила от основания до наших дней։ Վերցված է 2015-03-24
- «В Нижнем Тагиле прошел традиционный митинг возле памятника тагильчанам - Героям Советского Союза»։ Нижний Тагил. Официальный сайт города։ Վերցված է 2015-03-24