Խորանարդաձև տներ կամ Տուն-խորանարդներ (հոլ.՝ Kubuswoning), 1984 թվականին Ռոտերդամում և Հելմոնդում ճարտարապետ Պիտ Բլոմի նորարարական նախագծով կառուցված տների շարք։ Ռոտերդամում տները գտնվում են Օվերբլանկ փողոցի վրա, նույնանուն մետրոյի կայարանից ոչ հեռու։ Բլոմի վճռական որոշումն այն էր, որ նա հիմնադրեց տան զուգահեռագիծը ոչ թե հիմքում, ինչպես սովորաբար, այլ գագաթին, և այդ գագաթով նա հենվում է (տեսողական) վեցանկյուն մուտքին։ Ռոտերդամում կա այդպիսի 38 տուն և նաև երկու խոշոր տուն-խորանարդներ, բացի այդ բոլոր տները միաձուլված են որպես մեկ շինություն։ Թռչնի թռիչքի բարձրությունից կոմպլեքսն ունի մտացածին տեսք, որը հիշեցնում է չստացված եռանկյունի։

Խորանարդաձև տներ Ռոտերդամում

Շատ բնակիչներ էքսկուրսիաներ են առաջարկում դեպի իրենց անսովոր բնակավայր։

Տները բաղկացած են երեք հարկից․

  • Ցոկոլային հարկ՝ մուտք;
  • Առաջին հարկում հյուրասենյակ և խոհանոց;
  • Երկրորդ հարկում երկու ննջասենյակ և լոգասենյակ;
  • Վերևի հարկում երբեմն լինում է փոքրիկ այգի։

Պատերն ու լուսամուտները հատակի հետ կազմում են 54,7 աստիճանի անկյուն։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 100 քառ․ մետր, սակայն տարածության քառորդ մասը չի օգտագործվում պատերի թեքության պատճառով։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել