Խոտորջուրի բարբառ
Խոտորջուրի բարբառ, հայերենի բարբառ։ Խոսվել է Խոտորջուրում։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է հայերենի բարբառների «կը» ճյուղին, ըստ բազմաիատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ. խմբակցությանը։ Հնչյունական համակարգում առկա են ա, է, ի, ը, ու, օ պարզ ձայնավորները։ Գրաբարի ե (է) և ո (օ) շեշտված վանկում համապատասխանաբար դարձել են իt և օ՜ երկբարբառներ (բեր> բ’իtր, որոտ > օրօ՜տ)։ Ձայնեղ բաղաձայններ բ, գ, դ, ձ, ջ բառասկզբում և մ-ից ու ն-ից հետո շնչեղանալով դառնում են բ’, գ’, դ’, ձ’, ջ’։ Բաղաձայնից առաջ ր>յ (արտ>այտ)։
Գոյականների հոգնակին կազմվում է իtր, նի, ք, ստան (ի-ով վերջացող բառերի համար), վի (մարմնի զույգ մասերի համար), ան մասնիկներով։ Հոլովումները ութն են՝ ի, ու, օ, ան, ա, վա, օ՜ջ, ց։ Ունի 4 հոլովաձև, ընդ որում բացառականը կազմվում է է, էն, մէն, գործիականը՝ օվ, մօվ ձևույթներով։ Նկատված է նաև ներգոյական հոլովաձև նի հոլովակազմիչով (վօրմնինի-որմի մեջ)։
Դերբայները 4 են՝ անորոշ (ի, իլ, ալ, ուլ. վերջինը՝ միայն սոսկածանցավոր և պատճառական ածանցներով բայերի համար), հարակատար (ած), ենթակայական (ող) և ժխտական («ա» խոնարհման բայերի համար ժամանակակից գրական հայերենի օրինակով, մյուսների համար՝ անորոշ դերբայի ձևով)։ Սահմանական ներկան և անկատարը մեծ մասամբ գրաբարատիպ կազմություն ունեն, որոշ միավանկ կամ ձայնավորով սկսվող բայեր ստանում են նախադաս կամ ետադաս կու, կ մասնիկ, որը երբեմն կարող է կրկնվել (լավ կը կէինմ, կու գ՜այի կու)։ Երբ ներգործական բայերը հարակատար դերբայի հետ ժամանակային ձևեր են կազմում, օժանդակ բայի Փոխարեն օգտագործվում է ունիմ բայը (կէրած ունիմ)։ Հրամայական եզակիում ձևակազմիչ է դառնում ա (կայթա՜, սօյվա՜), սոսկածանցավոր և անկանոն բայերի համար՝ բայահիմքը (ա՜ռ, նի՜ստ)։ Սահմանական եղանակի ներկայի և անկատարի ձևերն արտահայտում են նաև պայմանականի ու ըղձականի, հարակատարինը՝ վաղակատարի հարկադրականինը՝ նաև սահմանական կատարելիի իմաստ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 83)։ |