Խնձորուտի լեռներ, Խնձորուտի լեռնաշղթա, գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում։ Ձգվում է Միափորի լեռնաշղթայից մինչև Ախինջա և Խնձորուտ գետերի միախառնման վայրը (2400 մ բարձրությամբ)։ Երկարությունը մոտ 40 կմ է։ Ամենաբարձր գագաթը Լորտնուկ լեռն է՝ 2114 մ։ Յուրայի հրաբխածին ապարներից կազմված ծալքաբեկորային լեռնաշղթա է։ Լանջերը մասնատված են՝ ծածկված անտառներով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 55 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 63)։