Խնդրում եմ՝ նորմալ եղիր

(Վերահղված է Խնդրում եմ` նորմալ եղիրից)

«Խնդրում եմ` նորմալ եղիր» (անգլ.՝ Please Be Normal), 2013 թվականին Հայկ Քոչարյանի նկարահանած դեբյուտային ֆիլմը, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում[1]։

«Խնդրում եմ` նորմալ եղիր»
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀայկ Քոչարյան
Սցենարի հեղինակՀայկ Քոչարյան
ՕպերատորՕրի Լահավ, Հայկ Քոչարյան
ԵրաժշտությունStars of the Lid
հնչյունը՝ Խորդի Սիրբիան
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

«Խնդրում եմ՝ նորմալ եղիր» ֆիլմը համարձակ և խորաթափանց հայացք է՝ ուղղված կյանքի ուղու ընտրության համամարդկային խնդրին։ Ձգտումներով լի մի երիտասարդ դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր և նրա ընկերուհին սպասում են իրենց առաջնեկին։ Վիկտորը ժամանակավոր աշխատանք ունի շինարարությունում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի, բայց փոշոտ, կեղտոտ աշխատանքը նրան ուժասպառ է անում։ Երիտասարդ զույգը պատրաստվում է իրենց Բրուքլինյան բոհեմական բնակարանից տեղափոխվել արվարձաններ, և այդ ամենի համար վճարում է Մարիի հայրը։ Մինչ հայրն անընդհատ գնում է այնպիսի բաներ, ինչպիսիք նրանք երբեք իրենց թույլ տալ չեն կարող, Վիկտորի կլաուստրաֆոբիան և անելանելիության զգացումը խորանում են։ Նրանց սպասումները արդարացնելու նրա ներքին պայքարը կարծես տանում է մի կենսակերպի, որը նա չի կամենում ընդունել[2]։

Դերերում խմբագրել

Լուիս Քանսելմի, Սեմ Ուոթերսթոն, Էլիզաբեթ Ուոթերսթոն, Դանա Էսքելսոն

Մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Կինեմատոգրաֆիստների միության թագուհի Նուարդ մրցանակ, 2014 թ.[3]
  • Հանդիսատեսի մրցանակ, Մոնադնոքի ՄԿՓ, ԱՄՆ, 2014 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Խնդրում եմ` նորմալ եղիր» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի Հայկական համայնապատկեր անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  2. «Խնդրում եմ` նորմալ եղիր» ֆիլմը Հայկ Քոչարյանի պաշտոնական կայքում
  3. ««Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակաբաշխության արդյունքները». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել