Խղճի խայթ 2։ Թաց վայրկյաններ

Խղճի խայթ 2։ Թաց վայրկյաններ, ռեժիսոր Ֆիլլիպ Բարթելլի նկարահանած ֆիլմն է։ 2004 թվականին նկարահանված Eating Out ֆիլմի շարունակությունն է։

Խղճի խայթ 2։ Թաց վայրկյաններ
անգլ.՝ Eating Out 2: Sloppy Seconds
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖիլիպ Ջ. Բարթել
ՊրոդյուսերՔ․ Ալան Բրոքա և Ջեֆրի Շվարց
Սցենարի հեղինակՔ․ Ալան Բրոքա և Ֆիլիպ Ջ. Բարթել
ԴերակատարներՋիմ Վեռարոս[1][2], Էմիլի Բրուք Հենդս[2], Ռեբեկա Կոչան[2], Մարկո Դեփեր[2], Բրեթ Չաքերման[2], Սքոթ Վիքարիոս, Մինք Սթոլ, Adrian Quinonez? և Ջոզեֆ Մորալես
ՕպերատորԼայզա Ուիգանդ
ՄոնտաժՖիլիպ Ջ. Բարթել
Տևողություն79 րոպե
ՆախորդԽղճի խայթ
ՀաջորդԽղճի խայթ 3։ Այն ինչ դուք կարող եք ուտել

Սյուժե խմբագրել

Խղճի խայթ ֆիլմի առաջին մասում Քայլը Մարկին մեղադրում է անհավատության մեջ և բաժանվում նրանից։ Քայլը, Տիֆֆանին և Գվինը ընկերներ են, նրանք արվեստի դասարանում մասնակցում նկարչության դասերի և այս անգամ որպես մերկ մոդել նրանք պետք է նկարեին Թրոյ անունով մի շատ գեղեցիկ տղայի։ Տիֆֆանին և Քայլը սկսում են սիրահետել նրան և որոշում են որ Քայլը պետք է սկսի ընկերանալ նրա հետ, սակայն չասի որ ինքը համասեռամոլ է և Տիֆֆանիին ներկայացնի որպես իր ընկերուհի։

Մինչ Քայլը և Թրոյը սկսում են ընկերանալ միմյանց հետ, Քայլի նախկին ընկեր Մարկը նրանց տեսնում է միմյանց հետ և որոշում է հրապուրել Թրոյին, նրա մոտ դա ստացվում է, ընթացքում Գվինը նրանց հետ անցկացնում է հոմոէրոտիկ ֆոտոսեսիա, իսկ ֆոտոսեսիայի վերջում նրանց միջև տեղի է ունենում սեքս, դրանից հետո Մարկը խոսում է Գվինի հետ և ասում որ նա կարիքն ունի Քայլի, իսկ նրանց խոսակցությունը լսում է Թրոյը և հասկանում որ իրեն Քայլը և Տիֆֆանին խաբել են։

Թրոյը գնում է Քայլի և Տիֆֆանիի մոտ և նրանց հետ զրուցում, ասելով որ նա ցանկանում է թե աղջկա, թե տղայի և սկսում համբուրել Քայլին և Տիֆֆանիին այդ ժամանակ նրանց պատուհանից գաղտնի նայում է Մարկը և Գվինը։ Թրոյը ի վերջո եզրակացնում է որ ինքը բիսեքսուալ է (չնայած ամենասկզբում նա ասում էր որ համասեռամոլ չէ), իսկ Քայլը մտածում է որ սխալ էր հեռանալ Մարկից։

Թրոյը ֆիլմի վերջում սիրային առաջարկություն է անում Տիֆֆանիին և նրանք միասին են լինում։ Մարկը և Քայլը նույնպես միանում են միմյանց հետ, իսկ Գվինը գտնում է մի աղջկա և սիրահարվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել