Խղճահարություն
Խղճահարություն, անհարմարության զգացողության ձևերից մեկը, որը հաճախ ձեռք է բերում ներողամիտ կարեկցանքի տեսք[1]։ Խղճահարության առարկան ընկալվում է որպես «թշվառ», այսինքն՝ նսեմացած իր դժբախտ վիճակում[2]։ Թշվառ մարդը ներկայացնում է իրեն բողոքի միջոցով, որը դեպքերի ընթացքի կամ մեկ այլ արարածի կողմից պատճառված թերություն է։ Միևնույն ժամանակ խղճահարության բացակայությունը մարդուն դարձնում է «անխիղճ»`դաժան։ Այս դեպքում խղճահարությունը մոտ է գթասրտությանը։ Բայց երբեմն խղճահարության մեջ կարող է գերակշռել գերազանցության մղումը[3]։ Խղճահարություն կարող է առաջանալ նաև կորցրած իրերի պատճառով։ Կարելի է խղճալ կորցրած ժամանակը, իրերը կամ մահացած արարածներին («Թռչունը խեղճ է»[4])։ Այստեղ խղճահարությունը մոտ է տխրությանը։
Միևնույն ժամանակ սեփական անձի հանդեպ ունեցած խղճահարությունը մեկնաբանվում է որպես բացասական զգացմունք[5], որը խանգարում է սեփական ինքնազարգացմանը։ Այս տեսանկյունից խղճահարությունը կոնսերվացնում է դժբախտ վիճակը և ընդունում է այն որպես օբյեկտիվ իրողություն[6]։ Այս դեպքում խղճահարությունը մոտենում է թուլությունները ներող ներողամիտ սիրուն[7][8]։
Հոգեբանական կարծիքներ
խմբագրելՀոգեբանները պարզել են, որ խղճահարությունը առաջանում է վաղ մանկության ժամանակ։
խղճահարությունը ծառայում է որպես մի տեսակ կախարդական ժեստ, որը նպատակ ունի ցույց տալ, թե որքան մեղմ պետք է վերաբերվի մարդուն սեփական խիղճը։
Պատկերասրահ
խմբագրել-
Ալեքսանդրը ցավով տեսնում է, որ Դարիուսը մահացել է վերքերից
-
Մարդկային աբստրակցիա, Վիլյամ Բլեյքի «Անմեղության և փորձի երգեր» ժողովածուի բանաստեղծություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сострадание и жалость
- ↑ Нужна ли мужчине женская жалость?
- ↑ «Ошибки мужчин: Женская жалость и материнский инстинкт. Доколе?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Птичку жалко»: фрагменты из «Кавказской пленницы» к юбилею кинокартины
- ↑ Жалость к себе приносит пользу или вред?
- ↑ «Жалость плохое чувство Жалость тормоз для развития». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Не путайте любовь с жалостью!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Жалость или Любовь?
Գրականություն
խմբագրել- David Konstan Pity Transformed. — Bloomsbury Publishing, 2015. — 192 p. (անգլ.)
- David Konstan Pity and Self-Pity(անգլ.) // Electronic Antiquity. — 1999. — Т. 5. — № 2.