Խիպիլիկ (նաև՝ խպլիկ, խիպի լակ), հայ դիցաբանության մեջ աներևույթ չար ոգի, որը քնած մարդուն ճնշում է, վնասում կամ քունը խանգարում։ Խիպիլիկը մարդկանց շնչահեղձ էր անում, չոքում կրծքին, ճնշում, նեղում, չարչարում[1]։

Ն.Ա. Մկրտչյանը, «Խիպիլիկ» անունը կապում է սեմական լեզուներում առկա hbl արմատի հետ, որից կազմված habalu պարզ բայը նշանակում է «վնասել, ավեել, պղծել, բռնանալ, կաշկանդել, ոչնչացնել»[2]։

ՆՀԲ տալիս է այդ ոգու հետևյալ բացատրությունը. «Ցնորք գիշերոյ մտացածին կամ աո այս տեսլեամբ», ապա բերում է հետևյալ աղոթքը, ուր խիպիլիկք հանդես է գալիս սատանային նույնարժեք ոգու նշանակությամբ. «Պահպանեա զիս ի կարծեաց ցնորից , ի սաստից սատանայի, ի ծաւււյ՚ութենէ խիպիլկաց»[3]։ Սահակ Ամատունու ՀԲԲ-ը տալիս է «չար ոգի»[4], իսկ Հրաչյա Աճառյանի ԳԲ-ը՝ «մղձավանջ, աներևույթ ոգի» բացատրությունը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մկրտչյան, Ն. Ա. // Մի քանի հին սեմական բառեր հայերենում Արխիվացված 2020-01-14 Wayback Machine // Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 241-251
  2. FD, AH, էջ 266-267 և MS, AH, էջ 301-302
  3. ՆՀԲ հատ. 1, էջ 951
  4. ՀԲԲ, Էշ 27
  5. ԳԲ, Էջ 469