Խիազմ (բջջի բաժանում)

բջջի բաժանում

Խիազմ - գենետիկայում կետ, որում մեյոզի ընթացքում տրամախաչման ժամանակ երկու հոմոլոգ ոչ քույր քրոմատիդները փոխանակվում են գենետիկական նյութով (քույր քրոմատիդները նույնպես միացած են խիազմներում, սակայն քանի որ նրանց գենետիկական նյութը նույնական է, այն ոչ մի կերպ չի անդրադառնում դուստր բջիջներին փոխանցվող գենետիկական նյութի վրա)։ Խիազմները նկատելի են դառնում մեյոզի առաջին պրոֆազի դիպլոտենայի փուլում, սակայն տրամախաչումն ընթանում է դրան նախորդող փուլում՝ պախիտենայում։ Երբ երկու զույգ քույր քրոմատիդներից կազմված յուրաքանչյուր տետրադ սկսում է քայքայվել, խիազմների մասերում մնում են դեռ կպած։ Երկվալենտը գոյանում է 2 հոմոլոգ քրոմոսոմների միջև (4 քրոմատիդներով)։ Խիազմը գոյանում է տրամախաչման ընթացքում ֆոսֆոդիեթերային կապերի խախտման տեղում։ Որքան մեծ է գեների միջև հեռավորությունը, այնքան ավելի մեծ է տրամախաչման ինտենսիվությունը։ Խիազմները բացահայտվել են 1909 թվականին Ֆրանս Ալֆոնս Յանսենի կողմից (անգլ.՝ Frans Alfons Janssens ), Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսորի կողմից[1][2][3]։

Խիազմ
Յանսենսի խիազմի տեսություն

Melanoplus femurrubrum մորեխը մեյոզի տարբեր փուլերում ենթարկվել է ռենտգենյան ճառագայթների ազդեցության և չափվել է խիազմների հաճախականությունը։ Պարզվել է, որ մեյոզի լեպտոտենա-զիգոտենա փուլերի ժամանակահատվածում ճառագայթելիս, այսինքն նախքան պախիտենայի փուլը, որում ընթանում է տրամապաչում և վերախմբավորում, ավելանում է խիազմների հաճախականությունը։ Խիազմների հաճախականությունը գնահատվել է նաև մեյոզի դիպլոտենա-դիակինեզի փուլերում։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ ռենտգենյան ճառագայթները հարուցել են ԴՆԹ-վնասվածքներ, հավանաբար, այդ թվում երկթել վնասվածքներ, և այդ վնասների թիվը կրճատվել է խիազմների գոյացման ճանապարհով։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elof Axel Carlson, Mendel's Legacy: The Origin of Classical Genetics, CSHL Press, 2004, ISBN 0-87969-675-3, p.xvii
  2. In pursuit of the gene: from Darwin to DNA By James Schwartz Harvard University Press (2008), p. 182 ISBN 0-674-02670-5 Retrieved 19 March 2010.
  3. Koszul R, Meselson M, Van Doninck K, Vandenhaute J, Zickler D. The centenary of Janssens's chiasmatype theory // Genetics. — 2012. — Т. 191. — № 2. — С. 309-17.