Խերխեր

արական անձնանուն

Խերխեր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ժողովրդական խեր՝ «հայր» բառից կրկնված։ Նշանակում է «հոր հայրը, պապ»։ Հայրերը դրել են այս անունն իրենց որդիներին որպես հիշատակ իրենց հոր[1]։ Հիշատակվել է մեկ անգամ անթվական մի հիշատակարանում[2]։ Այս անվանը համապատասխանում է նաև Խեխեր անձնանունը, որը հիշատակվել է 1553 թվականին[3]։

Խերխեր
Խերխեր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունհոր հայրը, պապ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԽեխեր
Կապված հոդվածներ«Խերխեր» սկսվող էջեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 511 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական 570
  3. Ձեռագիր Վենետիկ Ա․ 578