Խերխաթուն

իգական անձնանուն

Խերխաթուն, հայկական իգական անուն։ Առաջացել է ժողովրդական խեր՝ «հայր» և խաթուն բառերից։ Նշանակում է «հոր տիկինը, որ լինում է զավակի մայրը»։ Գործածվել է 14-16-րդ դարերում[1]։

Խերխաթուն
Խերխաթուն
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խերխաթուն» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խերխաթուն, կին Մանվելի, 1311 թվական[2]։
  • Խերխաթուն, դուստր Հազարշահի Շիկբակեցւոյ, 1313 թվական։
  • Խերխաթուն, կին Ապրէլուսի, ով ստացավ մի Ավետարան 1347 թվականին[3]։
  • Խերխաթուն, կին ոսկերիչ Հակոբի և կնքամայր գրիչ Հակոբ սարկավագի, ով ընդօրինակեց Կիւրղի Կոչումն ընծայութեան գիրքը՝ 1358 թվականին[4]։
  • Խերխաթուն, դուստր Մկրտիչ քահանայի և հանգուցյալ քույր Զաքարիա գրչի, ով ընդօրինակեց Ավետարանը Աղթամարում 1393 թվականին և մի ուրիշ Ավետարան էլ 1399 թվականին[5]։
  • Խերխաթուն, կին Խաչերեսի և խորթ մայր Էվաչայի, ով 1425 թվականին Տրապիզոնում գնեց մի հին Ավետարան[6]։
  • Հերխաթուն, կին Կարապետի և մայր Ատոմ քահանայի, ով 1418 թվականին Վանում ստացավ Խաչատուրից մի Ավետարան, ապա կորցնելով՝ նորից փրկեց 1431 թվականին[7]։
  • Հերխաթուն, կին աղքատ Հովսեփի, որ Վանում 1475 թվականին Կարապետ երեցին գրել տվեց մի Ավետարան[8]։
  • Խերխաթուն, կին Թումայի և մայր տանուտեր Պետրոսի, որ Վանում 1475 թվականին Ազարիա քահանային գրել տվեց մի Ավետարան[9] և մի Ավետարան էլ Զաքարիա գրչին 1495 թվականին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 509-510 — 682 էջ։
  2. Ձեռագիր Թավրիզ 73 ա
  3. Ձեռագիր Ագուլիս=Արրտ․ 1911, 462-5
  4. Ձեռագիր Թավրիզ 28 բ
  5. Ձեռագիր Վասպուրական 230, 235
  6. Ձեռագիր Վենետիկ Ա․ 485
  7. Ձեռագիր Վասպուրական 313
  8. Ձեռագիր Վասպուրական, էջ 478
  9. Ձեռագիր Վասպուրական 475-476
  10. Թորոս աղբար Բ․ 276