Խեղդուկ մատ (Լուսենայի մատ), շախմատում մատ ձիով, երբ սեփական խաղաքարերը խանգարում են (խեղդում են. այստեղից էլ անվանումը) արքային փրկվել մրցակցի սպառնալիքից։

Խեղդուկ մատ
շախի ալգորիթմ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամատ Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Խեղդուկ մատ

Պատմություն խմբագրել

Նմանատիպ առաջին դիրքերը հայտնաբերվել են IX դարի պարսկական մանսուբներում (շախմատային էտյուդի հնագույն համարժեք)։ «Խեղդուկ մատ» կոմբինացիայի (տե՛ս տրամագիր 1-ը) մեխանիզմն առաջին անգամ «Սիրո կրկնություն և շախմատ խաղի արվեստը» գրքում 1497 թվականին դիտարկել է իսպանացի շախմատիստ Լուիս Ռամիրես Լուսենան. 1.Թе6+ Աh8 2.Ձf7+ Աg8 3.Ձh6++ Աh8 4.Թg8+!! Ն։g8 5. Ձf7#!![1]։

Տրամագիր 1
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Քայլը սպիտակներինն է։ Նրանք մատ են հայտարարում 5 քայլից

Նույն թեման օգտագործվում է նաև Ֆիլիդորի խնդրում (տե՛ս Ֆիլիդորի մատ

Խեղդուկ մատն արվեստում խմբագրել

Գեղարվեստական գրականության մեջ «խեղդուկ մատի» գաղափարն օգտագործել է Լեոնիդ Սոլովյովը Խոջա Նասրեդինի մասին վիպակում, որի դրվագներից մեկում գլխավոր հերոս Նասրեդինը «խեղդուկ մատ» է հայտարարում բացասական կերպարներից մեկին՝ Աղաբեկին։

Կինոյում «խեղդուկ մատի» գաղափարն օգտագործվել է 1952 թվականին նկարահանված «Սադկո» ֆիլմ-հեքիաթում, որտեղ գլխավոր հերոսը հնդիկ մահառաջային «խեղդուկ մատ» է հայտարարում։

Խեղդուկ մատը սկզբախաղում խմբագրել

Խեղդուկ մատ հնարավոր է անել ոչ միայն միջնախաղում և վերջնախաղում, այլև սկզբնախաղում։ Որպես օրինակներ կարող են ծառայել բերված կարճ պարտիաները.


  • Սիրող շախմատիստ - Ջոզեֆ Հենրի Բլեքբեռն

1.e4 e5 2.Ձf3 Ձc6 3.Փc4 Ձd4?! 4.Ձ։e5!? Թg5! 5.Ձ։f7?? Թ։g2 6.Նf1 Թ։e4+ 7.Փe2 Ձf3#


1.e4 c6 2.d4 d5 3.Ձc3 de 4.Ձ։e4 Ձd7 5.Թe2 Ձgf6?? 6.Ձd6#


1.e4 c5 2.Ձf3 Ձc6 3.d4 cd 4.Ձ։d4 Ձf6 5.Ձc3 e5 6.Ձdb5 d6 7.Ձd5 Ձ։d5 8.ed Ձe7 9.c3 Փd7?? 10.Ձ։d6#


1.e4 c5 2.Ձf3 Ձc6 3.d4 cd 4.Ձ։d4 e5 5.Ձb5 Ձge7?? 6.Ձd6#

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խեղդուկ մատը Լուսենայի գրքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.

Աղբյուրներ խմբագրել