Խելոք (անձնանուն)
արական անձնանուն
Խելոք, հայկական անուն։ Առաջացել է հայերեն խելոք՝ «իմաստուն» բառից։ Համապատասխանում է Սոֆիա անձնանունը[1]։
Խելոք Խելոք | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | իմաստուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Խելոք» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Խելաւք, իր կնոջ՝ Փոխան տիկնոջ հետ միասին՝ Տուրուբերանի Արգելանայ վանքում, 1294 թվականին Հակոբ գրչին գրել տվեց մի Ավետարան[2]։
- Խելաւք, կին Ծերուն քահանայի և մայր Խաչատուր սարկավագի, ով 1336 թվականին կազմեց Սարգիս քահանայի Սսում գրած Ավետարանը[3]։
- Խելոք, կին Կիրակոսի և մայր Խաչատուրի, ով 1453 թվականին Ստեփաննոս գրչին գրել տվեց մի Ավետարան[4]։
- Խելաւք, դուստր տանուտեր Առաքելի, ով 1478 թվականին Գամաղիելի վանքում (Խիզան), Հովհաննես վարդապետին գրել տվեց մի Ավետարան[5]։
- Խելոք, կին Ամոնի՝ Խոսրովի որդու, ով 1478 թվականին Բռնաշենում Մխիթար քահանային գրել տվեց մի Ավետարան[5]։
- Խելոք, դուստր Հռիփսիմեի, դստեր նույն Խոսրովի[6]։
- Խելոք, կին Հայրապետի, թոռան նույն Խոսրովի[6]։
- Խելոք, որպես իգական անուն, հիշատակված է 16-րդ դարում[7]։