Խաչ և բոց
Խաչ և բոց, 1968 թվականից Միավորված մեթոդիստական եկեղեցու (անգլ.՝ United Methodist Church) պաշտոնական խորհրդանիշ։
Պատմություն
խմբագրելԸնդունվել է Մեթոդիստական եկեղեցու և Ավետարանական միաբանության միաձուլումից անմիջապես հետո, խորհրդանիշը Միավորված մեթոդիստական եկեղեցին կապում է Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի (խաչ) և Սուրբ Հոգու (բոց) միջոցով։ Բոցը՝ Հոգեգալուստի հիշատակումն է, երբ վկաները միավորվեցին Սուրբ Հոգու զորությամբ և տեսան «կրակի նման լեզուներ» (Գործք 2:3)։ «Երկու լեզուները բոցի մեջ» կարող է խորհրդանշել նաև երկու դավանանքների միություն։ Երկու առանձին բոցերը ներկայացնում են Ավետարանական միաբանությունը և Մեթոդիստական եկեղեցին, որոնք միավորվել են` կազմավորելով Միավորված մեթոդիստական եկեղեցին[1]։
Օգտագործում
խմբագրել«Խաչ և բոց»–ը 1971 թվականին գրանցվել է ապրանքային նշան (սխալ օգտագործումը կանխելու նպատակով) և պաշտոնապես նախատեսված է միայն Միավորված մեթոդիստական գործակալությունների, այդ թվում՝ տեղական եկեղեցիների համար[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «A Mark Known the World Over - The United Methodist Church». The United Methodist Church (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Cross and Flame - The United Methodist Church». The United Methodist Church. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Cross and Flame: A Personal Memoir at GCFA
- Death of Creator of UM Cross and Flame Logo at The Church on the Cape