Խաչերես

արական անձնանուն

Խաչերես, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաչ և երես բառերից։ Հիշատակված է 12-15-րդ դարերում[1]։

Խաչերես
Խաչերես
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԽաչեր
Կապված հոդվածներ«Խաչերես» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խաչերես, մերձավոր Հովհաննես քահանայի, ով 1213 թվականին նվերներ է արել Արջոյառիճի վանքին և Բագնայրի վանքին 1215 թվականին[2]։
  • Խաչերես Լոռեցի, որդի Աբրահամի, 1209 թվականին մի քանի տուն ու խանութ է նվիրել Բագնայրի վանքին[3][4]։
  • Խաչերես, ազգական Քավուն միայնակեցի, ով 1330 թվականին գրել տվեց մի Ավետարան[5]։
  • Խաչերես, որդի Սիմեոնի և եղբայր գրիչ Հակոբ սարկավագի, ով ընդօրինակեց «Կիւրղի Կոչումն ընծայութեան» աշխատությունը 1358 թվականից հետո[6]։
  • Խաչերես, հայր Կարապետ քահանայի, ում միջնորդությամբ Ստեփանոս երեցը Զուրեն գյուղում 1371 թվականին վաճառեց իր գրած մի Ճաշոցը[7]։
  • Խաչերես, մեծ հայր Թադեոս կրոնավորի, ով 1392 թվականին Աղթամարում Կարապետ քահանային գրել տվեց մի Ավետարան և հաջորդ տարին էլ մի ուրիշ Ավետարան՝ Զաքարիա կրոնավորին դարձյալ Աղթամարում 1393 թվականին[8]։
  • Խաչերես, հայր Էվաչայի, ով գնեց մի հին Ավետարան Տրապիզոնում 1425 թվականին[9]։
  • Խաչերես, եղբայր Օզբեկի և Խասբեկի, որդիք Սևդինի, ովքեր ազատեցին 1298 թվականին գրված մի Ավետարան[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 492-493 — 682 էջ։
  2. Շիրակ 122, 121
  3. Արձանագրություն Շիրակ 117
  4. Այրարատ 61 ա
  5. Ձեռագիր Վենետիկ Ա․ 770
  6. Ձեռագիր Թավրիզ 28 բ
  7. REA 10, 57
  8. Ձեռագիր Վասպուրական 226, 228
  9. Ձեռագիր Վենետիկ, Ա․ 485
  10. Թորոս աղբար Բ․ 335-337