Խաչեղբայր (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեղբայր (այլ կիրառումներ)

Խաչեղբայր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաչ և եղբայր բառերից (Հայաստանում խաչեղբայրը կնքահոր օգնականն է՝ պսակի արարողության ժամանակ)։ Երկու անգամ հիշատակվել է 12-13-րդ դարերում և երկու անգամ էլ անթվական հիշատակարաններում[1]։

Խաչեղբայր
Խաչեղբայր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խաչեղբայր» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խաչեղբայր, իր Ավետիս որդու հետ միասին 1201 թվականին մի հող են նվիրել Հոռոմոսի վանքին[2][3][4]։
  • Խաչաղբայր, ոմն Դարանաղցի, 1201 թվական[5]։
  • Հիշատակված է անթվական Հոռոմոսի մի արձանագրության մեջ[6] և Բագնայրի մի արձանագրության մեջ[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 491 — 682 էջ։
  2. Սարգիսեան, Տեղագր․ 151
  3. Շիրակ 22
  4. Արրտ․ 1870, 298
  5. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1924, 248
  6. Շիրակ 25
  7. Շիրակ 112