Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր (այլ կիրառումներ)

Խաչատուր, Խաչատուր քարգործ (ծն. և մահ. թթ. անհայտ), X - XI դդ. հայ ճարտարապետ։ Բազիլիկ հորինվածքը ձևափոխելով գմբեթավորի՝ հիմնովին վերակառուցել է Նորադուզ գյուղի (այժմ՝ Կամոյի շրջանում) հարավարևելյան եզրին կանգուն Ս. Լուսավորիչ եկեղեցին։ Այն T-աձև հատակագծով գմբեթավոր փոքր դահլիճ է՝ ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով։ Հուշարձանի բեմի կիսաշրջան պատի կենտրոնում ագուցված է ճարտարապետ Խաչատուրի անունը հիշատակող խաչքար։

Խաչատուր
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 21