Խաղլացավ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղլացավ (այլ կիրառումներ)
Խաղլացավ, հիվանդություն Սյունիքի և Արցախի հայերի ժողովրդական հավատալիքներում, որի բուժման միակ միջոցն էր պարը և սաստիկ ծեծը[1]։
Համաձայն ժողովրդական պատկերացումների խաղլացավի հարուցիչը անանուն մի որդ էր, որը ընկնելով մարդու (հիմնականում՝ կանանց) մարմնի մեջ, մեկ մտել է ծնկների մեջ, մեկ էլ բարձրացել մինչև սրտի տակը և այդպես անվերջ շարժվել։ Խաղլացավով հիվանդին բուժում էին անընդմեջ պարեցնելու և սաստիկ ծեծի միջոցով որն էլ ուղեկցվում էր զուռնայի ու դհոլի նվագով և լալկան կանանց ողբասացությամբ։ Հիվանդին հոգնեցնելով ու ծեծելով հոգնեցնում ու վնասում էին նրա մեջ բույն դրած որդին՝ դևին, քանի որ, ըստ հավատալիքների, հոգնած դևին հիվանդի մարմնից հանելը ավելի արագ և դյուրին էր[2]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Խաղլացավի բուժումը նկարագրված է Ակսել Բակունցի համանուն պատմվածքում։