«Խաղաղ օրերին» (ռուս.՝ «В мирные дни»), 1950 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Բրաունը[1] Իոսիֆ Պրուտի սցենարով Կիևի կինոստուդիայում։

Խաղաղ օրերին
ռուս.՝ В мирные дни
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1950
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Բրաուն
Սցենարի հեղինակԻոսիֆ Պրուտ
ԴերակատարներԱլեքսանդր Գրեչանի և Սերգեյ Գուրզո
ՕպերատորԴանիիլ Դեմուցկի և Միխայիլ Չյոռնի
ԵրաժշտությունՅուլի Մեյտուս
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն92 րոպե

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանման հրապարակում հավաքվել են խորհրդային կինոյի ապագա ամենավառ աստղղերը՝ Անդրեյ Սովան, Վյաչեսլավ Տիխոնովը, Վերա Վասիլևան, Գեորգի Յումատովը, Էլինա Բիստրիցկայան։ Ֆիլմը դարձել է նորամուտային Էլինա Բիստրիցկայայի համար։ Բացի այդ, ֆիլմում նկարահանվել է «Չապաև» ֆիլմի ժամանակներից հայտնի դարձած դերասան Լեոնիդ Կմիտը։ Ֆիլմի խորհրդատուներից մեկը եղել է 1-ին կարգի կապիտան Լև Պետրովիչ Խիյայնենը, որը հետագայում դարձել է փոխ-ծովակալ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստորջրյա ուժերի հրամանատար (1956-1960)։

Ֆիլմի բնական պայմաններում նկարահանումներին մասնակցել են Սևծովյան նավատորմի «Щ» V-бис տիպի սուզանավեր՝ «C-201» («ПК-8») և «С-207» («ПК-2»)։

Սյուժե խմբագրել

Առաջին հետպատերազմյան տարիներ։ Խորհրդային սուզորդները զբաղված են մարտական ուսումով, դուրս են գալիս բաց ծով։ Այս փաստը գրավել է կապիտալիստական երկրներից մեկի հետախուզության ուշադրությունը։ Որոշ ժամանակ անց խորհրդային սուզանավերից մեկը պայթում է ականի վրա և, կորցնելով ուղղությունը և կառավարումը, ընկնում է ծովի հատակին։ Հստակ կատարելով հրամանատարի հրամանները՝ անձնակազմը ձեռնամուխ է լինում վնասների վերացմանը։

Բայց այդ իրադարձություններից քիչ առաջ զորավարժությունների տարածքում հայտնվել և գործում է մեկ այլ սուզանավ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ալեքսանդր Գրեչանի Տարաս Ֆոմիչ միչման Տարաս Ֆոմիչ
Վիկտոր Գուրզո Պավլո Պանիչուկ նավաստի-տորպեդիստ Պավլո Պանիչուկ
Լեոնիդ Կմիտ շտաբի պետ շտաբի պետ
Կարաման Մղեաձե Վախթանգ Մեսխիշվիլի նավամբարի նավաստի Վախթանգ Մեսխիշվիլի
Ադրեյ Սովա Սուչկով Սուչկով
Նիկոլայ Տիմոֆեև Աֆանասի Աֆանասի
Վյաչեսլավ Տիխոնով[2][3] նավաստի Վոլոդյա Գրինևսկի տարպեդիստ նավաստի Վոլոդյա Գրինևսկի
Արկադի Տոլբուզին կապիտան-լեյտենանտ Օռլով հրամանատարի օգնական կապիտան-լեյտենանտ Օռլով
Վերոնիկա Վասիլևա Զինա Տարաս Ֆոմիչի կինը Զինա
Գեորգի Յումատով նավաստի Կուրակին նավի խոհարար նավաստի Կուրակին
Վիկտոր Ավդյուշկո ' Ստեպան Մատվեև ջրասուզակ ' Ստեպան Մատվեև
Էլինա Բիստրիցկայա Ելենա Գեորգիևնա Ալեքսեենկո[4] ռազմական բժիշկ Ելենա Գեորգիևնա Ալեքսեենկո[4]
Վիկտոր Դոբրովոլսկի ծովակալ ծովակալ
Լիդիա Դրանովսկայա Շուրա գրադարանավարուհի Շուրա
Նադեժդա Սամսոնովա Մարուսյա բուժքույր Մարուսյա
Ալեքսանդր Բարանով լեյտենանտ լեյտենանտ
Սերգեյ Պետրով արտասահմանյան կցորդ արտասահմանյան կցորդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Իոսիֆ Պրուտ
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Բրաուն
  • Օպերատոր՝ Դանիիլ Դեմուցկի, Միխայիլ Չյոռնի
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Բոբրովնիկով
  • Կոմպոզիտոր՝ Յուլի Մեյտուս

Թողարկում խմբագրել

Վլադիմիր Բրաունի ֆիլմն զբաղեցնում է 720-րդ տեղը խորհրդային վարձույթի ամենահայտնի դրամարկղային ֆիլմերի ցանկում։ Այն դիտել է 23,5 մլն հանդիսատես[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել