ԽՍՀՄ-Արևելյան Գերմանիա հարաբերություններ

ԽՍՀՄ-Արևելյան Գերմանիա հարաբերություններ, դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության և Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) միջև։ Խորհրդային Միությունը եղել է Արևելյան Գերմանիայի հիմնական տնտեսական և քաղաքական հովանավորը։

ԽՍՀՄ-Արևելյան Գերմանիա հարաբերություններ
Արևելյան Գերմանիա և ԽՍՀՄ

Արևելյան Գերմանիա

ԽՍՀՄ

Պատմություն խմբագրել

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1949 թվականի հոկտեմբերին։ Խորհրդային Միությունն առաջինը ճանաչեց Արևելյան Գերմանիայի (պաշտոնապես՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) անկախությունը։ 1950 թվականին Արևելյան Գերմանիան ընդունվեց Տնտեսական փոխօգնության խորհրդի մեջ։

Պատմության ընթացքում կնքվել են համաձայնագրեր գիտատեխնիկական համագործակցության (1951 թ.), Արևելյան Գերմանիայի քաղաքացիների՝ ԽՍՀՄ-ի բուհերում սովորելու մասին (1952 թ.), ստորագրվել արձանագրություն գերմանական ռեպարացիաների դադարեցման վերաբերյալ (1953 թ.), Արևելյան Գերմանիայի ժողովրդի տնտեսության կարիքների համար ատոմային էներգիան օգտագործելու և ատոմային հետազոտություններում օգնության մասին (1955 թ.)։ Խորհրդային Միությունն ու Արևելյան Գերմանիան սոցիալիստական ճամբարի մյուս երկրների հետ կնքեցին Վարշավայի պայմանագիրը։

Համաձայնագրեր են ստորագրվել նաև օդային հաղորդակցության (1956 թ.), Արևելյան Գերմանիայի տարածքում սովետական զորքերի ժամանակավորապես գտնվելու (1958 թ.) վերաբերյալ։ Կնքվել են պայմանագրեր առևտրի և ծովագնացության (1957 թ.), բարեկամության, փոխօգնության և համագործակցության (20 տարով) (1964 թ.) վերաբերյալ, Արևելյան Գերմանիային տեխնիկական օգնության, մշակութային և գիտատեխնիկական համագործակցության (1964 թ.), ռադիոհաղորդումների և հեռուստատեսության բնագավառում համագործակցելու (1967 թ.), գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման (1968 թ.), գազի և նավթի ասպարեզում Արևելյան Գերմանիային տեխնիկական աջակցություն ցույց տալու մասին (1970 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 547