Լ. Աբրահամյանի տուն

բնակելի տուն Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում

Լ. Աբրահամյանի տուն, բնակելի տուն Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում[1]։

Լ. Աբրահամյանի տուն
Տեսակբնակելի տուն
Ստեղծում19-րդ դար
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան
ՓողոցՓավստոս Բուզանդի փողոց (38)
ՀասցեՓավստոս Բուզանդի 38
Շինության ձևՊատմամշակութային շինություն

Նկարագրություն

խմբագրել

Կառուցվել է 19-րդ դարում։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 38 հասցեում։ Մեկհարկ է, կիսանկուղով։ Հատակագիծն ուղղանկյուն է, սենյակների միաշար դասավորությամբ։ Տան մուտքը պատշգամբասրահից է, որը ձգվում է բակի կողմի ողջ ճակատով, և ուր տանում է քարե թաղով ծածկած դալան։ Տուֆով երեսապատված գլխավոր ճակատը համաչափ է, հարդարված հարթությունը բաժանող ձգագոտիներով և որմնասյուներով, որոնք շարված են ռուստով շքահարկի բարձրության չափով։ Կողային մուտքի մասը շեշտված է աղեղաձև բարավորով ավարտվող լայն բացվածքով։ Գեղարվեստական տարրերը պարզ են՝ լուսամուտագոգերի տակ բաշխված կվադրեր, որոնք կրկնում են տանիքի եզրապատի վրայի սկավառներով զուգակցված ծոփերը ձևավորող եղևնագիծ զարդաքանակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 201, ISBN 978-99930-865-2-5