Լևոն Թերմենջյան (), ամերիկաբնակ հայ գործարար, «NOIL Energy Group» վառելիքային ընկերության նախկին սեփականատեր[1], Լոս Անջելեսում հայկական մաֆիայի նախկին պարագլուխ[2]։ Նա 2023 թվականին դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ ավելի քան 1 մլրդ դոլարի խաբեության սխեմայում իր դերի համար։

Լև Ասլան Դերմեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար

Գործունեություն խմբագրել

Թերմենջյանը հանդիսացել է SBK Holdings USA անվամբ ընկերության սեփականատերը, որը SBK Holding ընկերության քույր ընկերությունն է Թուրքիայում։ Նա սերտ կապերի մեջ է եղել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ իր հանցավոր սխեմայում ընդգրկված Ջեյկոբ Քինգսթոնը՝ նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թերմենջյանը և Քինգսթոն կլանի անդամները միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարել Թուրքիայի բոլոր տեսակի ոլորտներում, այդ թվում՝ դեղագործական, ավտոմոբիլային, քիմիական, տեխնոլոգիական, ապակու և սննդի ոլորտներում։

Քրեական գործ խմբագրել

Թերմենջյանը 1993 թվականին ԱՄՆ-ում ձերբակալվել է գազի հարկերի խարդախության համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև հարկային կեղծարարության և զինված հարձակման համար, իսկ 2013 թվականին դատապարտվել է նաև ծեծկռտուքի համար։

Դերմենը 2010-2018 թվականներին Քինգսթոն կլանի տարբեր անդամների հետ դավադրություն է կազմակերպել՝ խաբեությամբ ավելի քան 1 միլիարդ դոլարի վերականգնվող վառելիքի հարկային արտոնություններ ստանալու համար[3]։  

40 տարվա բանտարկությունից բացի, Դերմենին հանձնարարվել է ԱՄՆ ներքին եկամուտների վարչությանը վճարել 442 615 520 ԱՄՆ դոլար փոխհատուցում և տուգանք ավելի քան 181 միլիոն դոլարի չափով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրդողանի հետ կապված մեկ այլ խոշոր կոռուպցիոն սկանդալ՝ այս անգամ Միացյալ Նահանգներում».
  2. «Հայկական մաֆիայի նախկին պարագլխին 40 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ պատմության մեջ ամենահանդուգն խարդախության համար». news.am. 2024 թ․ փետրվարի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  3. «Ձերբակալվել է ՀԴԲ նախկին գործակալ, որը մեղադրվում է հայկական կազմակերպված հանցավոր խմբի ներկայացուցչի փաստաբանից կաշառք ստանալու մեջ». Hetq.am. 2020 թ․ ապրիլի 27. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.