Լուսնի լիբրացիա (լատին․՝ libratio - ճոճում, տատանում), Լուսնի տեսանելի պարբերական տատանումներն իր կենտրոնի շուրջը։ Տարբերում են օպտիկական և ֆիզիկական Լուսնի լիբրացիաներ։

Մեկ լուսնային ամսվա ընթացքում Լուսնի մակերևույթի կեսից ավելին տեսանելի է Երկրի մակերևույթից։
Մեկ ամսվա ընթացքում Լուսնի երկայնական և լայնական լիբրացիաների համակարգչային մոդելը։ Պատկերված են նաև Լուսնի փուլերը և տեսանելի չափերի փոփոխությունը՝ պայմանավորված Երկրից հեռավորությամբ։

Օպտիկական լիբրացիա խմբագրել

Օպտիկական լիբրացիան պայմանավորված է.

  • ա. երկրաշուրջ ուղեծրով Լուսնի անհավասարաչափ շարժման և սեփական առանցքի շուրջ հաստատուն անկյունային արագությամբ պտտվելու զուգակցումից, որի հետևանքով Լուսինը դեպի Երկիր է ուղղվում երկայնությամբ միմյանցից փոքրինչ տարբերվող կետերով (երկայնական լիբրացիա, հասնում է մինչև 7°45՝),
  • բ. ուղեծրի հարթության նկատմամբ Լուսնի պտտման առանցքի թեքությամբ (83° 19" անկյունով), որի պատճառով Լուսինը դեպի Երկիր է թեքվում մերթ իր հյուսիսային, մերթ հարավային կիսագնդերով(լայնական լիբրացիա, մինչև 6°41 r),
  • գ. Երկրի օրական պտույտի պատճառով Երկրից Լուսինը տեսնելու ուղղության փոփոխմամբ (օրական կամ պ արալաքսային լիբրացիա, մինչև 1°)։

Ֆիզիկական լիբրացիա խմբագրել

Ֆիզիկական լիբրացիան պայմանավորված է նրանով, որ Լուսինն էլիպսոիդ է, որի մեծ առանցքը երկայնական լիբրացիայի հետևանքով պարբերաբար շեղվում է Երկիր, Լուսին ուղղությունից։ Միաժամանակ Երկրի ձգողության պատճառով առաշանում է ուժազույգ, որն էլ լուսինը ճոճում է զանգվածների կենտրոնի շուրջը մինչև 2՝ անկյունով։

Բոլոր լիբրացիաների հետևանքով Երկրից կարելի է տեսնել Լուսնի մակերևույթի մինչև 59%։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 697