Լուսիկ Դեմուրյան

հայ բժիշկ

Լուսիկ Ստեփանի Դեմուրյան (1920, Թբիլիսի -), հայ բժիշկ։ ԽՄԿԿ անդամ՝ 1945 թվականից։

Լուսիկ Ստեփանի Դեմուրյան
Ծնվել է1920
ԾննդավայրԹբիլիսի
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941)
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և ուղարկվել աշխատելու Էջմիածնի տրոպիկական կայանում, որտեղ երկար չի մնացել։ Մասնագիտանալով ականջ-քիթ-կոկորդ հիվանդությունների գծով՝ տեղափոխվել է Երևան (1943) և օրդինատոր աշխատել № 3694 էվակուհոսպիտալում։ Նշված մասնագիտությամբ էլ նույն տեղում աշխատել է մինչև պատերազմի վերջը։

Բավականաչափ երկար (1945-1979) աշխատել է Երևանի երկրորդ կլինիկական հիվանդանոցում, ապա տեղափոխվել կենտրոնական ուսանողական պոլիկլինիկա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 76-77։