Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (քվեստոր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (այլ կիրառումներ)

Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (լատին․՝ Lucius Calpurnius Piso Cesoninus, մոտ մ.թ.ա. 130 - մ.թ.ա. 90 թթ.), հին հռոմեական քաղաքական գործիչ, քվեստոր մ.թ.ա. 100 թ.:

Ցեզոնինոսի հայրը Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոսն էր։ Մ.թ.ա. 100-ին Ցեզոնինոսը նշանակվել է քվեստորի պաշտոնում։ Ցեզոնինոսը ղեկավարել է զենքի արտադրությունը Դաշնակցական պատերազմի ժամանակ, հավանաբար պրետորի պաշտոնում։ Հավանաբար հենց նա է ընդունել 2 նոր տրիբոսների ստեղծման և զինվորներին քաջության համար հռոմեական քաղաքացիությամբ պարգևատրելու մասին օրնագծերը։ Ցեզոնինոսը ամուսնացել է գալլական ծագումով առևտրականի դստեր՝ Կելվենցիայի հետ և նրանից ունեցել մեկ որդի։