Լորենց-Լորենցի բանաձև, կապ է հաստատում նյութի բեկման ցուցչի () և նյութը կազմող մասնիկների էլեկտրոնային բևեռացվելիության () միջև։ Բանաձևը, միմյանցից անկախ, 1880 թվականին ստացել են Հենդրիկ Անտոն Լորենցը և դանիացի ֆիզիկոս Լյուդվիգ Լորենցը։ Միատեսակ մասնիկներով նյութի համար Լորենց-Լորենցի բանաձևն ունի

տեսքը (-ը բևեռացվող մասնիկների թիվն է միավոր ծավալում)։

Լորենց-Լորենցի բանաձևն արտածվել է այնպիսի ենթադրությունների հիման վրա, որոնք ճիշտ են միայն իզոտրոպ միջավայրերի համար։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այն որոշ մոտավորությամբ ճիշտ է նաև այլ նյութերի համար։

Կիրառություններ

խմբագրել

Լորենց-Լորենցի բանաձևը կիրառելի չէ կլանման սեփական (ռեզոնանսային) շերտերի տիրույթում, ուր տեղի ունի լույսի անոմալ դիսպերսիայի երևույթը։ Լորենց-Լորենցի բանաձևը կիրառվում է խառնուրդների ռեֆրակտոմետրական վերլուծության, օրգանական և անօրգանական միացությունների կառուցվածքի հետազոտման համար։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 667