Լոնդոնի դիզայն փառատոն, (անգլ.՝ London Design Festival) Լոնդոնում կայացող դիզայնի ամենամյա փառատոն է, հիմնադրվել է 2003 թվականին, ինչպես նաև ամենամյա միջոցառում։ Մեծ Բրիտանիայի ամենամեծ տարեկան դիզայնի միջոցառումն է։ Հարթակ է գործընկեր կազմակերպությունների համար, որոնք ներկայանում են փառատոնի օրերին և փառատոնի տարբեր նախագծերում։

Փառատոնը կայանում է ամեն տարի սեպտեմբերին։ Փառատոնի կազմակերպիչները սեպտեմբերի սկզբին ներկայացնում են կայանալիք միջոցառումների ցանկը։ 2009 թվականից փառատոնը անց է կացվում Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում (V&A), միջոցառումների, քննարկումների, ցուցադրությունների համար հատկացված են նորաբաց Սաքլեր կենտրոնը և այլ տարածքներ[1]։ Միջոցառումների մեծ մասի մուտքը ազատ է։

2011 թվականին փառատոնին մասնակցել են 350000 մարդ, քաղաքում իրականացվել են ավելի քան 300 միջոցառումներ՝ նախագծեր, ցուցահանդեսներ, սեմինարներ։

Ծանոթագրություններ

խմբագրել