Լողափային ռեգբի (անգլ.՝ beach rugby), սպորտային թիմային խաղ օվալաձև գնդակով, որը յուրաքանչյուր թիմի խաղացողներն իրար փոխանցելով ձեռքերով և ոտքերով, մինչդեռ ձեռքի փոխանցումն իրականացվում է միայն ետ, փորձում են վայրէջք կատարել ստուգարքային դաշտում, ի տարբերություն դասական ռեգբիի դարպասի, խաղի մեջ, որպես կանոն, չեն օգտագործվում։ Բացի այդ, հիմնական տարբերություններին են վերաբերում խաղադաշտի փոքր չափը, խաղացողների քիչ քանակությունը, միավորների պարզեցված հաշվարկը։

Լողափային ռեգբի

Ի տարբերություն լողափային խաղերի այլ տեսակների (լողափային ֆուտբոլ, լողափային վոլեյբոլ), լողափային ռեգբիում չկա միասնական կառավարիչ մարմին և, համապատասխանաբար, խաղի միասնական, միօրինականացված կանոններ, սակայն ռեգբիի միջազգային խորհուրդը քայլեր է անում այդ ուղղությամբ, և 2013 թվականին նշանակված է այս մարզաձևում աշխարհի առաջին առաջնության անցկացումը, մրցաշարի անցկացման վայր է ընտրվել Իտալիան[1]։ Ռեգբիի եվրոպական ասոցիացիայի մասնակցությամբ 2017 թվականից ամեն տարի անցկացվում է լողափնյա ռեգբիի Եվրոպայի առաջնությունը[2]։

Ընդհանուր խաղի կանոններ խմբագրել

Խաղադաշտի չափ խմբագրել

Խաղադաշտի չափերը որոշվում են մրցումների կազմակերպիչների կողմից, և, որպես կանոն, տատանվում են 30-50 մետր երկարությամբ և 25-30 լայնությամբ։ Խաղի ժամանակ դարպասները հաճախ չեն օգտագործվում, խաղադաշտի սահմանները նշվում են պլաստիկ ժապավենով կամ վառ գույնի պարանով։

Խաղացողների քանակ խմբագրել

Կախված լիգաներից և մրցաշարերից, խաղադաշտում խաղացողների թիվը տատանվում է 4-ից մինչև 7, պահեստայինների քանակը 3-ից մինչև 7, փոխարինողների քանակը խաղի ընթացքում չի սահմանափակվում, ինչպես հոկեյում։

Գնդակ խմբագրել

Խաղի համար օգտագործվում են միչին օվալաձև գնդակներ 4-ից 5 համարի։

Միավորների հաշվարկ խմբագրել

Լողափային ռեգբիում միավորների հաշվարկի համակարգը պարզեցված է, քանի որ խաղադաշտի դարպասները բացակայում են, յուրաքանչյուր փորձի համար թիմը ստանում է մեկ միավոր։ Երբեմն ոչ ոքիի դեպքում խաղն ընթանում է լրացուցիչ ժամանակում մինչև առաջին վաստակած միավորը։

Խաղային ժամանակ խմբագրել

Որպես կանոն, խաղը բաժանված է երկու խաղակեսի 5-7 րոպե ընդմիջումով 1-3 րոպե ընդմիջումով, ոչ ոքի արդյունքի դեպքում երբեմն լրացուցիչ ժամանակ է տրվում կազմակերպիչների հայեցողությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Портал о российском регби. «Казанская Ривьера» собирает регбистов
  2. «France retain FIRA-AER Euro Beach Rugby Cup». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել