Լոձի ապստամբություն (1905)

Լոձի ապստամբություն, հայտնի նաև՝ Հունիսյան օրեր անվամբ, Լոձի աշխատավորների ապստամբությունը 1905 թվականի հունիսի 22—24-ին՝ ռուսական հեղափոխության ժամանակահատվածում։ Հունիսի 20-ին գործադուլ բռնկվեց քաղաքի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում։ Հունիսի 20-ին և Հունիսի 21-ին տեղի ունեցան քաղաքական ցույցեր։ Հունիսի 21-ին, ցուցարարների գնդակոծումից հետո, սոցիալ-դեմոկրատական կոմիտեի կոչով գործադուլի դուրս եկան Լոձի գրեթե բոլոր ձեռնարկությունների աշխատավորները։ Տարերայնորեն սկսված զինված ընդհարումները ոստիկանության և զորքերի հետ՝ վերածվեցին զինված ապստամբության։

Ապստամբությանը նվիրված հուշարձան

Հունիսի 24-ին ցարական զորքերը ճնշեցին ապստամբությունը։ Սպանվեց և վիրավորվեց մոտ 1200 ապստամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 655