Լոխաբեր (Գաել.՝ Loch Abar, անգլ.՝ Lochaber), Շոտլանդիայի արևմուտքում ՝ Հյուսիսշոտլանդական լեռնաշխարհում, պատմական շրջան։

Լոխաբեր
ՏեսակScottish district?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքՀայլենդ
Քարտեզ
Քարտեզ

Պատմականորեն դա եղել է գավառական սեփականություն, որը բաղկացած է Կիլմալիի և Կիլմոնիվայգի ծխերից։ Լոխաբերը տարածվում է Լոխ Լիվենի Հյուսիսային ափից ՝ ստորին Լոխաբեր կոչվող տարածքից, մինչև Սփին-Բրիջ և Ռոյբրիջ։ Դա մի տարածք է, որը Գելերեն լեզվով հայտնի է Բրեյ Լոխաբեր կամ Բրեյ Լոխ Աբար անվանումներով։

Այժմ Լոխաբեր տերմինն օգտագործվում է՝ շատ մեծ տարածքը բնութագրելու, Շոտլանդիայի Հայլենդի խորհրդի կառավարման տարածքի 16 մարզերից մեկի և Հայլենդի տարածքի ութ նախկին տեղական ինքնակառավարման տարածքներից մեկի համար։ Լոխաբերի գլխավոր քաղաքը Ֆորտ Ուիլյամն է։

Լեգենդի համաձայն, մի ժամանակ այդ տարածքում ապրել է գլաստիգ, ուրվական, կնոջ և այծի հիբրիդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ash, Russell (1973). Folklore, Myths and Legends of Britain. Reader's Digest Association Limited. էջ 442. ISBN 9780340165973.

Գրականություն խմբագրել

  • Martin, Paula (2005). Lochaber: A Historical Guide. Edinburgh: Birlinn. ISBN 1841582417.
  • Ross, Alasdair (2011). The Kings Of Alba: c.1000-c.1130. Edinburgh: John Donald. ISBN 9781906566159.
  • Ross, Alasdair (2015). Land Assessment and Lordship in Medieval Northern Scotland. Turnhout: Brepols. ISBN 9782503541334.