Գոյություն ունեն ոսպնյակային անտենաների հատուկ տեսակներ, որոնք ապահովում են բավականին մեջ անկյունային հատվածում ՈւԴ-ի ճոճումը։ Այդպիսի անտենաներին է պատկանում, այսպես կոչված Լյունբերգի ոսպնյակը, որը թույլ է տալիս փոփոխել առավելագույն ճառագայթման ուղղությունը՝ 360–ի սահմաններում։ Այն ոսպնյակ է, որում բեկման ցուցիչը չի համարվում հաստատուն, այլ փոխվում է որոշ օրենքով կախված սֆերիկ ոսպնյակների կենտրոնից և գլանաձևի առանցքից ունեցաց հեռավորությունից։ Բոլոր ուսումնասիրած ոսպնյակային անտենաներում բեկման ցուցիչը ոսպնյակի ներսում չի փոխվում, և ալիքի ճակատի հարթեցումը տեղի էր ունենում համապատասխան ոսպնյակի հաստության փոփոխության շնորհիվ։ Սովորաբար բեկման ցուցիչի փոփոխման օրենքը ընտրվում է հետևյալ կերպ, որպեսզի ոսպնյակի անցումում զւգահեռ ճառագայթները հավաքվեն միևնույն կետում ոսպնյակի մակերեսի վրա, իսկ կետային աղբյուրի ճառագայթվածները կազմում են զուգահեռ փունջ։ Լյունբերգի ոսպնյակը կառուցվում է ոչ միայն դիէլեկտրիկից, որի բեկման ցուցիչը փոփոխվում է շառավղի երկարության ուղղությամբ՝ ըստ

Որտեղ՝

  • a-ն գնդի ծառավիղն է
  • p-ն գնդի կենտրոնից հեռավորություն

Գնդի մակերեսի վրա p=a բեկման ցուցիչը հավասար է (n<1) այսինքն այդ մակերեսը չբեկվող է։

Պատրաստումը խմբագրել

 
Լյունեբերգի ոսպնյակի կիրառումը փուլավորված անտենային ցանցում

Լյունբեգի ոսպնյակի պատրաստման ժամանակ որպես դիէլեկտրիկ օգտագործում են թրթրային պոլիստերոլը, որի խտությունը փոքրանում է կենտրոնից, ինչը ապահովում է բեկման ցուցիչի համապատասխան փոքրացում։ Օգտագործվում են նաև Լյունբերգի գլանաձև ոսպնյակներ, որոնք ՈՒԴ-ն նեղացնում են մեկ հարթութունում։ Ոսպնյակային անտենաների պատրաստումը պահանջում է մեջ ճշտություն և բարդ ու թանկ աշխատանք է։ Այդ պատճառով, չնայած՝ այս անտենաները օժտված են ուղղորդվածության լավ հատկություններով, իսկ դիէլեկտրիկ և մետաղադիէլեկտրիկ ոսպնյակային անտենաները նույնպես օժտված են լավ դիապազոնային հատկություններով, այնումենայնիվ, այս անտենաները հազվադեպ են օգտագործվում։

Կիրառումը խմբագրել

Լայնորեն կիրառվում են ԲՀ տեխնիկայում։ Այդպիսիներց է համարվում ուժեղ արտացոլող ռադիոալիքային օբյեկտները։ Մասնավորապես Լյունբերգի ոսպնյակը օգտագործվում են թիրախային հրթիռներում՝ խորտակելով մեծ չափերով իրական թիրախներին։

Գրականություն խմբագրել